Էջ:Khoja Capital.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հյուսիսային, կամ Հնդկաստանի և Ռուսաստանի։ Նոր տիպի խոջաներ - հարավում՝ անգլո—հոլլանդական և ֆրանսիական կապիտալների ազդեցության տակ և հյուսիսայինը՝ կցված ռուս առևտրաարդյունաբերական կապիտալին։ Յերկու հատվածների դերը հասարակական զարգացման մեջ. հարավը՝ գլխավորապես գրական – քարոզչական, քաղաքական – հրապարակախոսական բովանդակությամբ, իսկ հյուսիսը՝ նոր քաղաքական շարժումներով, վորոնք նորից ապստամբական դրության մեջ են դնում Ղարաբաղի հայերին, խաբված և վաճառված ռուսական իմպերիալիզմի ձեռքով։ Հայ կեղերական դիվանագիտության ամենածաղկած և ամենասև ժամանակն է այս: Յերկրորդ ազատագրական պատրանք։

Յերրորդ հատորը բովանդակում է իր մեջ XIX դարի ամբողջ առաջին կեսը։ Այստեղ խոջայական կապիտալը ռուս իմպերիալիստական նվաճողականության առաջընթաց ուղեհարդարն է դեպի Կուր և Արաքս գետերի հովիտները։ Եջմիածնի դերը և Ներսես Աշտարակեցի։ Արարատյան Հայաստանի նվաճումը և նոր հայկական հարց՝ ցարական բյուրոկրատիայի դրած բովանդակությամբ: Ներսես Աշտարակեցու ավանդավեպը և խոջայական կապիտալի հղացումը Արաքսյան մի Հայաստան կազմելու մասին։ Ամիրայական կապիտալի աշխատակցությունը խոջայականի հետ: Յերրորդ ազատագրական պատրանք։

Չորրորդ հատորը քսան տարվա պատմություն է, 1858 — 1878, Ղրիմի պատերազմի վերջից մինչև Սան-Ստեֆանո, ամբողջովին նվիրված թյուրքահայերին, թե ինչպես նրանք դարձան ռուսական քաղաքականության ուշադրության առանձին առարկա և թե վորքան ստոր, բացասական դեր կատարեց հայ կղերական դիվանագիտությունն այդ գործի մեջ և թե ուր տարավ թյուրքահայերին այդ դիվանագիտությունը։ Աշխատակցություն ռուսահայ ե թյուրքահայ խոջայական (առևտրական) կապիտալների։ Լիակատար պատմություն թյուրքահայ հարցի սկզբնավորման։ Հատորը պարունակում է իր մեջ 100-ից ավելի դեռ չհրատարակված պատմական վավերագրեր։ Չորրորդ ազատագրական պատրանք:

Հինգերորդ հատոր — «Վաթսուն և մեկ» հատուկ անունով, վոր նշանակում ե՝ հայ ժողովուրդը համաշխարհային իմպերիալիզմի ճանկերում։ Խոջայական կապիտալը վերջնականապես տեղի յե տալիս նորածին արդյունաբերական կապիտալին։ Հինգերորդ և վերջին ազատագրական պատրանք: