Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տեսնել ուզեցին զինքը. մինչդեռ իր դասախոսած դպրոցներու պասմանի հոգաբարձուները հանդիմանեցին զինքը:

— Մյուսյու Դավիթյան, ձեր գրությունները բարոյականի դեմ են. թող որ բան մը չի հասկգվիր այդ քերթվածներեն:

— Հակասության մեջ եք, էֆենտի, թե որ բան մը չի հասկցվիր այդ գիրք են, ի՞նչպես գիտցաք որ բարոյականի դեմ էր:

Հոգաբարձուն պզտիկ մնաց, բայց հաջորդ դասին ավանդական ու մահաբույր բանաձևը հասավ իրեն.

— Դադարյալ եք:

Դադարյա՞լ. դասատունե՞րը գիտեն միայն այս անցյալ դերբային ահարկու նշանակությունը. այս բառը կը նշանակե նախ որ ամսական թոշակն մը գրկված են, և մինչև որ նոր գործ մը գտնեն պետք է ա՛լ ավելի չափավորեն իրենց արդեն խնայող կյանքը, հետո այս բառը իր պատճառներուն մեջ կը նշանակե որ դասատուն հարգական կերպով չէ բարևած հոգաբարձուն՝ փողոցը հանդիպած ատեն , փեշը փեշին, տասնյակ մատները իրարու կցած, ճշտելով անցորդներուն առջև իր ակնկալու դիրքը և սպասելով որ նախ մյուսը բարևե բարձրաձայն.

— Ի՞նչպես ես, պարոն Դավիթյան։

Եվ շարունակե ճամփան առանց պատասխանի սպասելու:

Բանաստեղծը այս քրեական հանցանքներով արդեն նշանակված էր հոգաբարձության մտքին մեջ. մեծ փողոցին մեջ անոր գավազանը ճոճելով անցուդարձը, գիրենք չտեսնելու զարնելը, երբեմն մտերմաբար քո վերևին մոտենալ ու խոսիլը, այս անբարոյական քերթվածներուն լույս տեսնելուն միանալով, շատ իսկ էին դադարման այդ որոշումը արդարացնելու:

Ինքը, ճշմարիտ դրսեցի, համառ ու ամբարտավան անկման մեջ, պարզապես ծիծաղեցավ լսելով այս որոշումը, զոր կառավարիչը կը հաղորդեր իրեն:

— Խայտառակնե՜ր, գոչեց բարձրաձայն։

Մինչդեռ կառավարիչը իր ականջր կը գոցեր չլսելու համար այս անլուր հայհոյությունը ու իր ներկայությամբը մեղսակից չդառնալու համար։