Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս մունջ համակրությունը, իր լուռ զգուշավորությամբը, հայտնի ու համարձակ սիրո հայտարարութենե մը շատ ավելի քաղցր Էր ինծի:

Գրեթե երջանիկ էի այսչափով։

Իր ամեն մեկ խոսքը, շարժմունքը նույնքան մեկնության նյութ էին ինձի երբոր առանձնանայի. ամեն մեկ բառին մեջ իր անեղծ մնացած սիրույն խոստովանությունը կը գտնեի ես:

Բնավ չեմ զարմանար որ պզտիկ գրքույկի մը վրա հատորներով մեկնություններ գրվին, թե որ ատիկա սիրված գիրք մըն է: Մեկնելը վայելել մըն է, ծույլ ու համեցող վայելում ինքն իր գլխուդ, ուզածիդ պես: Բայց այս վայելքը կատարյալ ըլլալու համար, տված մեկնությունդ ամեն տարակույսե վեր ըլլալու է. ապա թե ոչ ատիկա շուտով ամենեն անհանդուրժելի տվայտանքը կ՚ըլլա: Ատեն մը կու գա որ դիմացինեդ որոշ վավերացում մը, այո՛ մը, գլխու հաստատական շարժում մը կը սպասես: Եվ այն լուռ ու անհատնում հարցումներուն փոխարեն զորս կ՚ուղղես իրեն, այդ «այո»-ն ուշանալուն բոլոր մեկնություններդ և այն աղվոր վստահությունդ իր համակրությանը վրա , իսկույն կ՚անհետանան։ Քու բացատրություններդ հիմարական ու ծիծաղելի քաշքշուքներ կ՚ըլլան մեկեն, ամեն բան կՙերերա շուրջդ ու ամենեն երջանիկ մարդը՝ հիմա ամենեն դժբախտը կՙըլլաս:

էն չնչին պատեհութենեն սգուտ կը բազեի մինակ տեսնվելու հետը, այդ վայրկյանները սուղ ու անգին էին ինծի համար, էրկնեն գաղտուկ տեսակ մը մաքսախուսություն, որով զիս տառապեցնող այս անստուգությունս կը հասկցնեի իրեն ու երբեմն ալ իր հին խոստումները կը հիշեցնեի:

Պատասխան տալե կը խուսափեր անիկա, բայց որքա՜ն հստակ ու մեկին էր իր տրտում նայվածքը: Ամեն ինծի դպելուն դաշույնի մը ծայրին պես մինչև սիրտս կը մխվի ու հոն կը կենա, կը դառնա իր սուր ծայրին վրա, հաճույք մը զգալով հոդ կենալուն ու մանրակրկիտ պրպտելով՝ բացած վերքին բոլորտիքը ու խորունկությունը։ Վարժ մարդասպանները չեն բավականանար դանակ մը խոթելով հակառակորդի մը կուրծքը, այլ այդ վերքին մեջ կը դարձնեն զենքը, անբուժելի ու