Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանիցս հանդիպեցա իրեն ու անունը հարցուցի հույն ծանոթներուս

Ի արմենիսա ինե. արմենուհին է, կը պատասխանեին ամենքը. այս էր միակ անունը որով կղզիին մեջ ճանչցված էր հոն գալեն ի վեր։

Քազինոյին սպասավորներուն ըրած հարցուփորձս ավելի արդյունավոր չեղավ, մինչդեռ օտարազգիներն ալ ինծի կը դիմեին, իբր ազգակից, իր վրա տեղեկություն ուզելու համար:

Ամուսինը, որ շաբաթը երկու անգամ միայն կու գար, կնոջմեն ավելի մարդախույս կ՚երևար, մեկուն հետ բարև մը փոխանակած չէր ամիս ու կեսեն ի վեր, հորմեհետե կղզին Պեքվյու պանդոկը եկած էին: Երիտասարդները անոր նախանձոտ բնավորությանը կը վերադրեին այս տարօրինակ մենակեցությունը, ու կինը ամուսնին բռնության զոհը համարած էին։

Եվ իրավ ալ այս կնոջ դեմքին վրա չեմ դիտեր ինչ տրտմության անբացատրելի երևույթ մը կար որ այս ենթադրությունը կը հաստատեր։

Վեհերոտ մեկը չէր թվեր. վայելուչ ձևերն ու համարձակ քալվածքը այնքա՜ն կը վայլեին իր մատղաշ ու աղվոր հասակին։ Առանց քաշվելու, բարձր ձայնով, պանդոկներու մեջ կյանք վարոց անձի մը վարժությամբ, սպասավորները կը կանչեր և ուզածը կ՚ապսպրեր։

Առջի բերան կարծեր էի որ մինչև այն օր այս տիկնոջ հետևող երիտաստրդներեն ավելի բախտավոր պիտի ըլլամ ես իրեն հետ ծանոթանալով։

— Ո՜հ, դուն կարող ես, կՙըսեին հույն բարեկամներս ազգությանս վրա նախանձելով. իր լեցուն կըը հասկնաս ու հետը խոսելու դյուրություն ունիս։

Առջի անդամն էր աշխարհիս վրա որ հայ ըլլալու մեջ առավելություն մը կը գտնեի։ Այսպես իմ օտարազգի ընկերներես քաջալերված՝ տեսություն մը հաստատելու փորձերը սկսա։

Շատ հեզ գարի իր մոտը նստելու և ուշադրությունը հրավիրելու չափ բարձրաձայն խոսելով ներկայությունս զգացցնելու: