Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սեղբեստրոս պապը որուն աստվածաբանական հեղինակությունը ամեն ոք կընդունի...։

ՀԵԹՈՒՄ ԷՖ. (սպասելե ձանձրացած). — Լմնցա՞վ խմբագրությունը։

ՍՏԵՓԱՆ ԷՖ. — Ի՞նչ անհամբերություն է ասիկա. հեմ լուք ուզելու կուգաք, հեմ ամբարտավան ձևեր կառնեք։ (Կոռնակ Վ.-ին դառնալով) Հայր սո՛ւրբ, սըվոր բերանը գոցենք. բան մը ըսենք՝ թող դրե։ — Նախ արձանագրությանց դիմենք, կարծեմ թե ճիշտ ու ճիշտ 3 կամ 4 որբանոց կա Պատրիարքարանին միջոցով հաստատված, լավ, 4. 4 հատ ալ կա որոնց բացումը որոշված է, կընե 8. հոս հոն անկախաբար հաստատված որբանոցներ կան, որոնց Պատրիարքարանը տարին 3են մինչև 10 ոսկի ստակ կուտա, երբեմն ոչ մեկին ալ բնավ փարա մը չի տար. բայց ասոնք ալ կրնանք Պատրիարքարանինը սեպել. և ասոնց թիվը տասնի մոտ է, կընե ընդամենը 18. հինգ որբանոց ալ կար, բայց նյութական միջոցներու պակսությամբ ասոնք վերջերս փակվեցան. բայց այս փակումը վարչությունը չի ճանչնար. պաշտոնապես խոսելով ասոնք բաց են. ուստի կրնանք ապահովապես ըսել որ 23 որբանոց հաստատած ենք։

ԿՈՌՆԱՍ ՎՈԴ. — Ձեր հաշիվը՝ իմս կը հաստատն։

ՍՏԵՓԱՆ ԷՖ. (Հեթում էֆ․ ի դառնալով). — Գրե. Պատրիարքարանը՝ որուն հիշատակելի գործերը բազմաթիվ են և որ ժամանակին Արմաշի դպրեվանքը հաստատելու բախտը ունեցավ, այս անգամ հաջողած է 23 որբանոց հաստատել, անկախաբար անոնցմե՝ որոնք ինքնիրեննին հաստատված են։

ՀԵԹՈՒՄ ԷՖ. — Ո՞րքան որբ այս հաստատությանց մեջ։

ՍՏԵՓԱՆ ԷՖ. (շփոթած). — Որքա՛ն... ի՛նչ մարդ եք դուք, հիմա ալ որբերուն թի՞վը գտնելու է։ Գրե՛, միջին հաշվով 2000 տղա։

ՀԵԹՈՒՄ ԷՖ. — Վերջին հարցում մը թույլ կուտա՞ք։

ՍՏԵՓԱՆ ԷՖ. — Ո՛չ։

ՀԵԹՈՒՄ ԷՖ. — Բառ մը։

ՍՏԵՓԱՆ ԷՖ. — ՉԷ՛, ըսի։

ՀԵԹՈՒՄ ԷՖ. — Ի՛նչ կընեն այս որբերը որբանոցներուն մեջ։

ՍՏԵՓԱՆ ԷՖ. — Ի՞նչ կընեն, այս ալ հարցո՛ւմ է, ասանկ