Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի առարկեն որ կրոնական դավանանքնին կարգելն Վենետիկի վարդապետները կաթուղիկե ճանչնալ մեր եկեղեցին, ուղղափառը՝ իրենք են և իրենք պիտի մնան ու մենք՝ հերձվածող ու հերետիկոս։ Թող այդպես ըլլա, քսաներորդ դարուն լուսավորությունը չենք կրնար անարգել այն աստիճան որ կրոնական վեճի մը բռնվինք ասոր կամ անոր հետ։ Հավատաքննությունը էապես պապական եկեղեցիին հատուկ առաքինություն մըն է և պետք է որ իրը մնա։

Եվ եթե մեր Եկեղեցվույն համար Բազմավեպի գործածած լեզուն մատնանիշ ըրինք մեր ընթերցողներուն, միայն հիշեցնելու համար է անոնց թե Վենետիկի միաբանությունը այն հետամնաց ու կաշկանդյալ միտքերու օրրանն է, որոնց նմաններուն համար իրավամբ ըսած են. Ils n’ont rien appris, rien oublie.