Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՐՊՎԱԾ ՕԴԱՊԱՐԻԿ

Զոհրապի ճամփեն շնղած հոդվածին Հայրենիքդ պատասխանում է Ուղղամտութենեն շեղած հոդվածով (1893, թիվ 369), Հոդվածը անստորագիր է, գրել է հավանաբար Հովհ. Շահնազարը, Հայրենիքի քննադատության կոպիտ ձևը առաջ է բերում այս, ավելի խիստ պատասխանը։

1. Հոդվածի լրիվ խորագիրն է Մեծերը և պզտիկները մեր նասարակության մեջ: (Հայրենիք, 9—1—1892)։


ԻԶՄԻՐ

1. Ստեփան Ոսկանը իր գիտակցական կյանքի ուղին սկսեց ինչպես վայել է հայրենասեր և առաջադեմ մարդու, մեծ մտածողի և ճշմարիտ հեղափոխականի, նրա առաջին շրջանի գործունեությունը միշտ բարձր է գնահատվել մեր գրականության, մեր հասարակական մտքի պատմության մեջ, և Զոհրապր այդպես էլ ասում է («Այդ հրապարակագրին անցյալ գրական վաստակը կեցած է ու իր անունը մոռացումե փրկելու պիտի բավե»), սակայն հայրենասերի, քաղաքացու, հեղափոխականի ուղին կանգ է առնում այնտեղ, երբ մարդ կտրվում է իր ժողովրդից. Այդպես եղավ Ստ. Ոսկանի ուղին. Հանդիպելով հալածանքների, դժվարությունների, ճիշտ է շատ մեծ և հուսահատեցնող դժվարությունների, նա հրաժարվեց իր ժողովրդի մշակույթի զարգացմանը նպաստելուց և երեսունհինգ տարի հրատարակեց Իզմիրում La reforme ֆրանսերեն թերթը. Ահա սա է, որ դատապարտում է Զոհրապը, որի համար անհասկանալի է, թե ինչպես լուրջ մարդը կարող է իր «լեզվեն ու գրականութենեն երես դարձնել», Ստ, Ոսկանը իր այդ վարքագիծը խոստովանել է, նշելով նաև իր «արդարացումը», 1898ին Արևելքի մեջ հրատարակված է բանաստեղծ Ռուբեն Որբերյանի նամակը Իզմիրից, որի մեջ վերջինս նկարագրում է իր հանդիպումը Ոսկանին և մեջ է բերում նրա հետևյալ խոսքերը. «Երեսունը հինգ տարի է բնավ հայերեն բառ մը գրած չեմ, կարգ մը ոտանավոր տապանագիրներե զատ. Ամենքը ինծի ապերախտ գտնվեցան, ու ես զզված ամենեն՝ ուխտեցի ատել ինչ որ սիրած էի անցյալին մեջ. Իմ ցեղակիցներս զիս անոթի թողացին, ես ալ սկսա միայն ֆրանսերեն գրել, հացս օտարներեն շահիլ»։ «Արդարացումը», ինչպես տեսնում ենք, իսկական ինքնադատապարտում է։

2. Մամուրյան Մատթեոս (1830—1901) — ականավոր հրապարակախոս, գրող, խմբագիր և թարգմանիչ. Հեղինակ Սև լեռին մարդը և Անգլիական նամականի վեպերի, 1872 թվին առանձին հատորով հրատարակեց Հայկական նամականի, նամակների շարք, որ տպել էր 1864 — 1867 թթ. Մեղու, Կիլիկիա և Իզմիրի Ծաղիկ պարբերականներում, Վրույր ծածկանունով. Հայկական նամականիի մեջ զանազան ծածկանունների տակ Մամուրյանը գեղարվեստական վարպետությամբ ներկայացրել է ժամանակի հայ նշանավոր դեմքերը։