Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1871ից մինչև մահը խմբագրել է իր հիմնադրած Զմյուռնիայի Արևելյան մամուլ պարբերականը։ Գրել է թղթակցություններ Շահնուր ծածկանունով։ Կատարել է բազմաթիվ թարգմանություններ, «մեծ մասը բազմահատոր» Վոլթերից, Գյոթեից, էոժեն Սյուից, Ալեքսանդր Դյումայից, Ժյուլ Վեսնից և շատ այլ հեղինակներից։ Մեծապես նպաստել է աշխարհաբարի մշակմանն ու տարածմանը։ Մամարյանը եղել է նաև հարգված ուսուցիչ և դպրոցի անօրեն, մեծ դեր կատարելով Զմլուռնիայում։ Կազմել է մի շարք դասագրքեր, որոնք, ինչպես Հր. Ասատուրն է ասում, «լավ աշխատված են»։ 1899 թվին տոնվել է Մամուրյանի հիսնամյա հոբելյանը։

3. Կոստանդյան Գալուստ (1840—1898) — ականավոր հրապարակախոս փիլիսոփա։ Գլխավոր գործը Մեթոդին վրա փիլիսոփայական աշխատությունն է (1878)։ Հրատարակել է նաև գիտական զանազան հարցերի նվիրված գրքույկների շար՝ Հասարակաց թանգարան ընդհանուր խորագրով։ Իր բավական հարուստ գրադարանը նվիրեց Զմյուռնիայի հույն հասարակության։

4. Նուպար, Մեսրոպ նուպարյան (1842—1929) — հայտնի բանասեր է թարգմանիչ։ 18Տ6ին հրատարակել է Զմյուռնիայի Արփի Արարատյան հանդեսը։ Գրել է բանասիրական և քննադատական հոդվածներ։ Լեզվաբանական մեծ արժեք ունի Նուպարյանի Ֆրանսերենե հայ աշխարհիկ բառարանը: Կատարել է բազմաթիվ թարգմանություններ, Դյոթեի Ֆաուսդը, Հյուգոյի Բարիզի նօթո տամը, Բուալոյի Գրակալը (չափածո), Ռասինի Եսթերդ, Առակք Լաֆոնթննի (չափածո), որ հրատարակվել է Թիֆլիսում 1900 թ., Շեքսպիրի. Ռասինի, Վոլթերի, Ռենեաոի, Մոլիերի թատրերկերը, Սենիսպոսի Քաղաքակրթության պատմությունդ, Նանսենի Դեպի բևեռ ուղևորությունդ և այլ երկեր։ Մոլիեռի կատակերգությունների թարգմանությունների մի մասը 1909 թվին հրատարակեց երկու հատորով։ Թարգմանած թատրերկերի մի մասը մնացել է անտիպ։ Զանազան պարբերականների մեջ հրատարակել է ուսումնասիրություններ, գրել է նաև իր Մանկության հիշատակները։

5. Մսերյան Գրիգոր (1846—1893) — թարգմանիչ, լրագրող, զբաղվել է նաև փիլիսոփայական հարցերով։ Հրատարակել է Զմյուռնիայի Մետեորո հանդեսը (1880—1882)։

6. Մեթոաի հեղինակը — խոսքը Գալուստ Կոստանդյանի մասին է։


ՄԱՆԱՆԱ

Այս խմբագրականով հեղինակը մամուլի և հրապարակախոսության դերի իր ըմբռնումն է պարզում, հավանաբար, մասամբ նաև շարունակելով Հայրենիք թերթի քննադատությունը, որ տեսանք ճամփեն շեղած և Պարպված օդապարիկ հոդվածներում։


ՀԱՄԵՍՏ ԳՈՐԾԵՐ

«Անոնք որ հանրության դեմ ոևէ պարտավորություն չունենալու գաղափարը ունին, անոնք ողորմելի եսամոլներ են, աննշան և անօգուտ