Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1898

ՏԱՐԵԴԱՐՁ ՄԸ

Մասիս օրաթերթի առաջին խմբագրականն է, որ ունի ծրագրային բնույթք

1. Սերվիչեն, Սերովբե Վիչենյան (1815—1887) — բժիշկ, հանրային ականավոր գործիչ, երկու անգամ ընտրվել է Ազգային ժողովի ատենապետ՝ Սահմանադրության առային տարիներին, իսկ դրանից առաջ 1854 թ. Ուսումնական Խորհրդի ատենապետ։ Գր․ Օտյանը նրան համարել է իր շրջանի ամենից կարող հայ մտավորականը, «փայլուն իմացականություն»։ Մատթեոս Մամուրյանը իր Հայկական նամականիդ մեջ Արբուն ծածկանունով է ներկայացնում Սերվիչենին, որակելով նրան իբրև «հայ քաղաքագետ, օրենսդիր, ատենաբան, մեծ մարդ»։

2. Օտյան Գրիգոր (1834—1888) — վաթսունական թթ, ականավոր գործիչներից մեկը, մեծ հռետոր, օսմանյան առաջին սահմանադրության հեղինակներից մեկը, որի պատճառով էլ հալածվեց և ստիպված եղավ ապրել Փարիզում՝ երկարամյա տարագրության մեջ, ուր և մեռավ։ Գ. Օտյանը մեծ դեր է կատարել նաև Ազգային Սահմանադրության մշակման գործում։ Օտյանը սիրելի եղավ հատկապես իբրև մարդ իր վեհաշուք էությամբ, իր մեծ հայրենասիրությամբ, իր քնարական հուզաթաթավ հոգով։ Հր. Ասատուրը, որ լավ գիտեր Գ․ Օտյանին անձնական ծանոթությամբ, գրում է, որ «Օտյան այն մարդերեն էր, որոնք անհուն մեծարանքի հետ, կազդեն նաև անհուն համակրանք» («Դիմաստվերներ», էջ 78)։

Գր. Օտյանի մասին հիացմունքով է խոսում նաև Մատթեոս Մամուրյանը իր Հայկական նամականիդ մեջ, ներկայացնելով Օտյանին Նուրհան ծածկանունով. «Տես սա թիկնավետ պատանին... քաջ գիտե գլուխն որ Միրապոյի գլխեն վար չմնար. նկատե սև աչերն՝ որ անդադար փայլակներ կարձակեն, որ իր վառ հոգվույն ցոլացմունքն են. եթե սուր են ականջներդ, մտիկ ըրե անոր քաջահնչյուն ձայնն՝ որուն մեն մի շեշտը լուսատու նոր գաղափար մը կարտահայտե և ոչ միայն ունկնդիրը կը դյութե այլ և կը համոզե, և այն ատեն պիտի խոստովանիս ինծի հետ որ Նուրհան արդարև հասարակ մարդ չէ»։

3. Նահապետ Ռուսինյան (1819—1878) — բժիշկ, հանրային ականավոր գործիչ, Ազգային Սահմանադրության հեղինակներից մեկը։ Պաշտպանել է բժշկությունը հեղաշրջող նոր տեսություններ։ Ցանկանում էր հիմնական փոփոխության ենթարկել Հայերենի քերականությունը (տես՝ նրա «Ուղղախոսությունը») և հայ տոմարը (տես՝ 1864ի Տարեցույցը)։ Բարեբախտաբար Ռուսինյանի լեզվի «քմահաճ օրենքները» չընդունվեցին։ Չեն ընդունվել նաև նրա տոմարական նորոգումները։ Մասնակցել է այն մասնաժողովներին, որոնք պատրաստեցին 1857ի Ազգային Կանոնադրությունը և հետո Ազգային Սահմանադրությունը։ 1874ին ամբողջովին ինքն է խմբագրել Ազգային Ժողովի ներքին Կանոնագիրը, որը «հարյուրն ավելի հոդվածներն բաղկացած