Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարդ Կանոնագիր մը ըլլալով չէր համապատասխաներ մեր Խորհրդարանին համեստ պետքերուն։ Ռուսինյան մեր Ազգ. Ժողովը շփոթեր էր Եվրոպական Խորհրդարանի [պառլամենտ] մը հետ» («Դիմաստվերներ», 67—66)։ սականի և գործնականի խզումը նրա որոշ ջանքերը դարձրել է պարդյուն։

Ռուսինյանր կերտել է մի շարք բառեր, ինչպես՝ թերթոն (ֆելիետոն, որի հետևողությամբ Կ. Ություճյանը կերտել է կտրոն բառը), ապակենտրոնացում, կեղծամ, տոհմիկ, բազկաթոռ, թաքստոց, սպասիկ, զինանիշ, հովկուլ, քմույշ (ֆանտազիա), կողիկ (կոտլետ), հաշացուցակ, տարփիկ, տիար և այլն, որոնց զգալի մասը մտել է գործածության մեջ («Դիմաստվերներ», 69—70)։

Տիար բառը, որ պետք է փոխարիներ անգլերեն պարոն բառին, ունի իր պատմությունը, Ռուսինյանի լեզվական հայացքների և նորաբանությունների ջերմ համախոհ էր Հակոբ Պալյանը, որը, ինչպես նշել է դերասանուհի Տիկին Հրաչյան իր հիշողությունների մեջ, ներկայացումների ժամանակ պարոն բառի փոխարեն ասված ամեն տիար բառի համար մեկ ոսկի էր վճարում, երբեմն մի ներկայացման մինչև 50 ոսկի տալով իրեն, նույնքան և Պետրոս Ադամյանին։

Ռուսինյանը դասախոսել է Օսմ․ բժշկական վարժարանում. Իր դասախսությունները ամփոփել է Փիլիսոփայություն խորագրով ֆրանսերեն դասագրքի մեջ, որի հայերեն թարգմանությունը լույս է տեսել 1879ին, Գր. Օտյանի առաջաբանով.


ԵՐԳԵՆՔ

Մասիս օրաթերթի երկրորդ խմբագրականն է, որի մեջ մեծ հայրենասերը՝ եզովպոսյան լեզվին դիմելով՝ հորդորում է չընկճվել, չսայթաքել, հուսալքման և հոռետեսության գիրկը չընկնել, իսկ այդպիսի տրամադրությունների համար պարարտ հող կար 1895—96 թթ. կոտորածներից հետո։


ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՍԺԱՆՑԱԾ

1. Ցուսուֆյան Հովսեփ — տես՝ Ա. հատորի ծանոթագրությունները («Ծանոթ դեմքեր»ից մեկը)։

2. Գազազ ամիրա (Հարություն Պեզճյան — 1771 — 1834) — հայտնի ամիրա, գործել է Կ. Պոլսում, 19րդ դարի առաջին. քառորդում, գործուն մասնակցություն է ունեցել հայ հասարակական-մշակութային կյանքին։ Նրա միջոցներով կառուցվել է Պոլսի Ազգային հիվանդանոցը, որը գոյություն ունի մինչև այսօր։

3. Տատյանները — ամիրայական հայտնի տոհմ, որը շուրջ մի հարյուր