Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 9 0 1

«ՆՈՐԱՎԵՊ»ԻՆ ՇՈԻՐՋԸ

1901 թվին, մի հայագետ ամերիկուհի (օր. Վիվիեն Նորքինս) P Բյուրակնին ուղղած հարցումով խնդրում է ստուգաբանել «նորավեպ» բառը և ցույց տալ թե որքանով նա ճիշտ է հայերենի բառակազմության օրենքների տեսակետից։ Բյուրակնի հրավերով մի հոդված է գրում Կարապետ Ություճյանը և գտնում (ինչպես և Հովհ. Գաղանճյանը), որ այդ բառը հայոց լեզվի բառակազմության սկզբունքներին և կանոններին համաձայն չէ։ Մասիսի խմբագիր Տիգրան Արփիարյանը, ընդունելով Կ. Ություճյանի և Լ. Գազանճյանի հեղինակությունը լեզվի հարցերում, այլևս «ներելի» չի համարում տարակուսել, որ այդ բառը մեղանչում է մեր քերականական կանոնների դեմ, բայց շեշտում է բառի արդեն ընդունված և հանրացված (մասսայականացված) լինելու փաստը և կոչ է անում, որ որևէ մեկը ստանձնի այդ բառի պաշտպանությունը։ Զոհրապի սույն հդովածը այդ կոչի արձագանքն է։

1. Նորայր — խոսքը ականավոր բանասեր — հայագետ Նորայր Բյուզանդացո, (1845 — 1916) մասին է։


1902

ՀԻՍՈԻՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

1. Նիկողոս Թյուլպենտճյանը (1841—1886) խմբագրել է Լրագիր օրաթերթը 1875—1880 թթ․, Հակոբ Պարոնյանը ծաղրել է, ինչպես շատերի, նույնպես և այս թերթի ֆրանսամոլությունը, անտեղի ֆրանսերեն բառեր գործածելու սերը, որ անում էին հաճախ օտար, ժողովրդին անմատչելի բառերի սիրահարները ավելի խորամիտ երևալու համար. Հանճարեղ երգիծաբանը իր Թատրոնի մեջ հրատարակել է այդ բառերի ցանկը՝ «Բառարան ի պետս Լրագրի» խորագրով, ընդգծելու համար այդ թեթևամտությունը։