Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1911 Vol. 4 Nr. 1.pdf/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեզ տեղավորեցին դպրոցի դասասենյակում, որը բավականին մաքուր էր և 3 լուսամուտ ուներ։ Ինձ համար ձվածեղ և սուրճ պատրաստեցին․ արեցին ամեն ինչ, որ ինձ լավ զգամ։ Ուսուցիչն ու գյուղի մեծահասակները շատ բարի էին իմ նկատմամբ, նույնիսկ ամենահեղափոխականն այնքան ընկերական էր ու բարի, որ մենք իսկապես լավ ընկերներ դարձանք։ Երեկոյան, երբ ուզում էի գնալ քնելու, նա ասաց․ «Կարող ես հանգիստ քնել, քանի որ ես հսկելու եմ գիշերը»։ Այսպես, նա խփեց կրծքին, ցույց տվեց իր հրացանն ու փամփուշտները և ինքն էլ զգաց իր ուժը։ Ես ասացի․ «Պարո՛ն Հութհան, ես ավելի բարձր պաշտպանվածության տակ եմ գտնվում, քան Ձերն է» և ցույց տվեցի երկինքը, «Պետք չէ գիշերը հսկեք։ Ես չեմ վախենում քրդերից»։ «Լավ»,- նա ասաց,- «Բայց Աստված իր միջոցներն ունի, իսկ ես այս գիշեր կհսկեմ, որ Ձեզ ոչ մի բան չպատահի»։ Այս հեղափոխականը հավատում է Աստծուն և կցանկանար մասնակցել հոգևոր զրույցների։ Ես ու ուսուցիչը նստեցինք խոսելու նրա հետ և ի վերջո, աղոթեցի նրանց հետ։ Հաջորդ օրը դպրոցի դասասենյակը կլինիկա դարձրի, որտեղ բուժեցի 50 հիվանդի։ Շատ հոգնեցի և ստիպված էի մի բաժակ թեյ խնդրել։ Հիվանդ երիտասարդի վիճակն անհույս էր․ չէի կարող օգնել նրան, բայց զրուցեցի ու աղոթեցի նրա հետ։ Կեսօրին մի հարուստ քուրդ կին եկավ, որին պետք է զննեի ու դեղ տայի, իսկ երեկոյան էլ ներկա գտնվեցի եկեղեցու պատարագին, որտեղ քահանան խնդրեց խոսել։ Նրան ասել էի, որ ավելի լավ կլիներ, եթե կանանց հավաքեի դպրոցի դասասենյակում, քանի որ կարծում էի՝ նրանց դուր չէր գա, որ ես խոսեի եկեղեցում, բայց պաստորը ցանկացավ այդպես և մի քանի տղամարդկանց հետ մնաց եկեղեցում։ Այդ գիշեր մեր սիրելի, հավատարիմ Աստված ինձ այնպիսի համարձակություն տվեց։ Նա ինձ տվեց նաև իմ խոսելիքը՝ Մատթեոս 6։33։ Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք։ Մոտ 200-300 կին էր հավաքվել, և բոլորն էլ այնքան ուշադիր էին լսում և թվում էր՝ այնքան լավ են հասկանում, որ ես անչափ շնորհակալ էի և հավատում էի, որ Աստված շատերի համար օրհնեց այդ պահը։ Հետո պարոն Հորդհանն ինձ ասաց, որ Աստված ուրախությամբ լցրեց այդ գիշերը եկեղեցում։ Ես ևս պատվեցի նրան Նոր Կտակարանով, ինչը նա մեծ ուրախությամբ ընդունեց։ Հաջորդ առավոտյան մենք տուն եկանք։ Ստիպված էինք ևս մի քանի գյուղում կանգ առնել՝ հիվանդների խնամելու համար։ Ձիս ճանապարհին կանգնեցնում էին, որպեսզի ես զննեմ նրանց աչքերը կամ խորհուրդ տամ այս կամ այն խնդրի համար։ Մի տղա նույնիսկ եկավ և հարցրեց, թե արդյոք չեմ կարող բուժել գոմեշներից մեկի աչքերը։

Մի գյուղում դպրոցականներն ինձ երգով դիմավորեցին․ ճիշտ է՝ ավելի շատ նման էր գոռգոռոցի, բայց նրանց մտադրությունը բարի էր։ Հետո պետք է գնայի տեսնելու դպրոցի դասասենյակը և ողջունելու գյուղի մեծերին։ Նրանք հավանաբար երեխաների համար գրքեր էին ուզում և կարծես դրանց կարիքը խիստ ունեին։ Շատ կուզեի նրանց գրքեր տալ, եթե միայն ձեռքիս գումար ունենայի։ Այս ուղևորության ժամանակ ես հասկացա դպրոցներ ունենալու առավելությունները․ եթե նույնիսկ երեխաները սովորեն միայն հիմնական բաները, քանի որ հետո ավելի հեշտ կլինի ազդել նրանց վրա։

Այս բոլոր գյուղերում ես հիացած էի նրանով, թե որքան լավ են հասկանում ինձ, այո՛, նույնիսկ կանայք էին հասկանում գրքի լեզուն, այնպես, որ նրանց հետ հեշտ էր խոսել։ Եթե Աստված որևէ մեկի սրտում արթնացնի գյուղերի դպրոցներում վաստակ ունենալու ցանկություն, այն ճանապարհ կբացի դեպի ավետարանը։

Ավելի ուշ՝ մի քանի օր անց, ինձ այցելեցին պարոն Հորդհանն ու Արդոնքի ուսուցիչները, և ես նրանց բազում դպրոցական գրքեր, ավետարաններ և այլ լավ գրքեր տվեցի, ինչի համար շատ շնորհակալ էին։ Ասացին, որ իրենց չմոռանամ, որ պետք է կապ պահպանենք։ Ես ևս կցանկանայի կապ պահպանել․ այնքան երախտապարտ էի այս բացված դռների համար։ Սիրելի՛ ընկերներ, դուք էլ կաղոթեք չէ՞ այս բոլոր գյուղերի համար։

Հակոբոս 5։7։ Հաջորդ օրը Աստծո այս խոսքն այնքան լավ էր հոգուս համար։ Արդ, եղբարքս, երկայնամիտ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը, ահա մշակը երկայնամիտ եղած սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ առաջի եւ վերջի անձրեւն առնէ։ Մի օր այս վայրեր էլ