Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1914 Vol. 7 nr. 1.pdf/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստան

Մի փոքր դպրոցի գործի մասին


Մուշ 5-9-1913

Աստծո սիրելի՛ ընկերներ, երբ հիշում եմ անցած դպրոցական տարին, ի սրտե շնորհակալ եմ Աստծո հավատարիմ օգնությանը։

Ինչքա՜ն երջանիկ ենք, որ չնայած թշնամին դիմադրում էր մեր դպրոց ունենալուն, հաջողեցինք և հավաքատունն էլ ավարտեցինք։ Հիմա փոքր աղջիկների դպրոցի համար 4 լուսավոր դասասենյակ ունենք։ Անցած տարի մոտ 95 աշակերտ ունեինք, բայց այս տարի հավանաբար ավելի շատ կլինեն։

Ինչպես նախկինում գրել էի, Աստված իսկապես օրհնել է այս փոքր դպրոցը․ աշակերտներից շատերը փոքրիկ լույսեր են խավար տներում։ Այսօր ինձ մի աշակերտ այցելեց՝