Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1914 Vol. 7 nr. 2.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստան

Հատված քույր Բոդիլ Բյորնի նամակից


Մուշ 26-1-14

Այս տարի ձյունը շատ է, ցուրտ էլ է, բայց ոչ անցած տարվա նման։ Հաճախ եմ դրսում լինում․ այցելում եմ հիվանդներին գյուղերում։ Հաճախ դժվար է ձմռանը ձիավարել, բայց դեռ ամեն ինչ կարգին է։ Անցած շաբաթ ինձ կանչեցին գյուղ մի թուրք կնոջ մոտ, որը նախորդ գիշեր երեխա էր ունեցել և շատ վատ էր։ Ձնառատ էր և դժվար էր ձիավարել, բայց մարդու կյանք էր վտանգի մեջ, այնպես որ պետք է գնայի։ Ամեն քայլին ձին