Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1914 Vol. 7 nr. 3.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բավականին դժվար է ոչ շատ հեռու առողջարանային և հարմար տեղ գտնելը, որը ջուր կունենա։ Հուսով եմ՝ պարոն Բլանկը մյուս գարնանը կգա Մուշ և արական դպրոց ու հիվանդանոց կկառուցի։ Սիրելինե՛րս, աղոթե՛ք դրա համար։ Պարոն Բլանկը պրակտիկ և պարկեշտ մարդ է, որը Մարաշում է գրեթե 9 տարի։ Միասին ենք Հայաստան եկել։

Շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ հաճույք են պատճառել նամակներ գրելով։ Լավ մնացեք։ Աղոթելով Աստված մեծ գործեր կանի Մուշում։ Սրտագին բարևներ յուրաքանչյուրին և բոլորին, ջերմ շնորհակալություններ, որ աղոթել եք ինձ և մյուսների համար


ձեր՝ Հիսուսի դաշնակից,

Բոդիլ Բյորն