Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1920 Vol. 13 nr. 3.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնք տառապում են զրկանքներից։ «Այս աղոթքը»,- ասաց նա,- «եկեղեցիներում մենք լսում ենք ամեն կիրակի, բայց դժբախտաբար այն մի ականջով մտնում, մյուսով դուրս է գալիս, և մենք այդ աղոթքի մեջ չենք մտնում, չենք մտածում Հայաստանում գտնվող մեր եղբայրների և քույրերի մասին, որոնք հիմա տառապում են հանուն Հիսուսի»։ Նա ջերմորեն խոսեց Հայկական հարցից, դրա համար էլ հեշտ էր նրանից հետո խոսել։ Հավաքն ավարտեց պաստոր Ստրանդը։

Տյոնսբերգում մնում էի հայերի սիրելի ընկեր օրիորդ Սյորենսենի հետ, որը 14-15 տարի աշխատել է Հայաստանի համար և երիտասարդ աղջիկների համար ասոցիացիա ունի։ Նա տարեկան մոտ 1000 կրոն է ուղարկում, այս տարի էլ 1200 կրոն ուղարկեց այս փոքր ասոցիացիան, որը ակնհայտորեն հետաքրքրված է և հենց նրա շնորհիվ, որը գիտի, թե ինչպես պահպանի հետաքրքրվածությունն այս հարցով և ամենից առաջ դա անում է աղոթքը ձեռքերում։ Բազմամարդ հավաք էր եկեղեցում, որի բացումը ստիպված էի ես անել, երբ եղբայրը, որը պետք է դա աներ, բացակա էր։ Բայց Աստված կանգնեց իմ կողքը և ուժ տվեց ինձ։

Սանեֆյորդում ելույթ ունեցա մի մեծ երիտասարդական սրահում․ այնքան լավ էր, որ թույլ տվեցին խոսել այդ բոլոր երիտասարդների համար։ Օրիորդ Բրինն այնտեղ ուզում է փոքր ասոցիացիա բացել Հայաստանի համար։

Դժբախտաբար Լարվիկում այլևս չկան «Կանանց առաքելության աշխատողներ», միայն անհատներ։ Լավ հանդիպում ունեցանք երիտասարդական ասոցիացիայում՝ ներառյալ մի քանի երեխաների։

Շատ հաճելի էր գտնվել Շիենի «Կանանց առաքելության աշխատողներ»-ի թաղամասում և կարողանալ խոսել այնտեղ․ անմիջապես ինձ տանը զգացի։ Կիրակի օրը «U. K. K. F.»-ում տեղի ունեցած հանդիպումը լավ անցավ, հետաքրքրությունը մեծ էր։ Հրաշալի էր տեսնել, թե ինչքան երիտասարդ է նվիրված Աստծուն։ Տիկին Գրանգը տարիներ շարունակ փոքրիկ «Daggry» ուներ Շիենում, բայց քանի որ չկարողացավ շարունակել, այն փակվեց։ «Կանանց առաքելության աշխատողներ»-ի ղեկավարն այն օրը գրեց, որ հիմա մեկ այլ կին նոր «Daggry» է հիմնել․ ուրախ էի լսել դրա մասին։

Արենդալ հասա սարսափելի ձնառատ եղանակի, բայց կրկնակի լավ էր այդքան սիրով հանդիպել ընկերներիս։ Նույն երեկոյան հանդիպում ունեցանք «Կանանց առաքելության աշխատողներ»-ի հետ։ Գեղեցիկ, տոնական երեկո էր բազում ընկերների հետ․ շատ բան պատմեցի աշխատանքից։ Տիկին Հոլմը հետո շատ նվիրատվություն հավաքեց։

Հաջորդ երեկոյան հավաքվեցինք մեծ եկեղեցում, որը լիքն էր. շատ նվիրատվություն կատարվեց։ Տխուր էր այդքան շուտ բաժանվել, բայց շրջայցը կազմակերպվել էր որքան հնարավոր է շատ վայրեր այցելելու համար։

Ճանապարհ ընկա փոքր զվարճալի գնացքով, որը բավականին փոքր վագոններ ուներ։ Ընկերներս նախապատրաստել էին ինձ, որ հնարավոր է 1-2 ժամով հետաձգվի մեկնումը, ինչը չկանգնեցրեց ինձ։ Այդպես էլ չկարողացան համոզել ինձ ծովային ճանապարհով գնալ․ Արենդալ գնալուց ինչքան որ ծովով էի գնացել, բավական էր ինձ։ Գրիմստադում միայն մեկ օր մնացի․ շատ լավ ու հանգիստ էր այնտեղ։ Տեսա «Կանանց առաքելության աշխատողներ»-ից մի քանիսին, չկարողացանք հանդիպում կազմակերպել, որովհետև շատ կարճ ժամանակով էի այնտեղ։ «Կանանց առաքելության աշխատողներ»-ի հետ հանդիպումներ պարբերաբար են լինում, առաքելությունից ստացած սերն էլ մեծ է։ Փոքրիկ շրջանը որոշեց հոգալ մեկ հայ երեխայի ծախս։ Օրիորդ Բեյլեգարդը մի քանի տարի երեխաների ասոցիացիա ուներ, որտեղ աշխատանք է տարվում սաամիների և հայերի համար։

Պաստոր Գրիմը սկսեց և ավարտեց եկեղեցու հավաքը, որը բազմամարդ էր։ Գրիմստադում մեծահոգի մարդիկ կան, որոնք մեծ պատրաստակամությամբ ուզում են նվիրատվություն անել։ Հաջորդ առավոտյան դեռ նվերներ էի ստանում՝ մեծ, փոքր նվերներ։ Օ՜, ինչքան հուզեց ինձ նվիրատվություն կատարելու այդքան պատրաստակամություն տեսնել։ Երիտասարդության շրջանում մեծ զարթոնք կա։ 16-17 տարեկան երիտասարդներ ամեն երեկո միասին գալիս էին երիտասարդական սրահի ձեղնահարկ՝ վերածնման համար, և ահա ժամը եկավ։ Աստծո հոգին աշխատում էր միաբանության սրտերում, և շատերն էին զարթնել և վերափոխվել։ Երիտասարդները հաստատակամորեն վկայեցին և՛ հավաքներին, և՛ տանը և շատերին բերեցին իրենց հետ։

Միսիոներական սերը Քրիստիանսանդում վառ է և շատ սիրելի ու հավատարիմ ընկերներ կան այնտեղ, որոնք սիրում են Հայաստանի համար արվող գործը։ Երիտասարդական ասոցիացիան մարդաշատ էր, շատերն էլ ստիպված էին հեռանալ։ Նորից ու նորից հառաչում էի ելույթ ունենալու համար ուժ ու հաստատակամություն ստանալու համար, և Աստված տվեց ինձ։ Այնքան լավ էր զգալ, թե «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպության քանի քույր է միացել մեր աղոթքին․ դա հեշտացրել էր հավաքներին խոսելն ու վկայելը։