Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1920 Vol. 13 nr. 3.pdf/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ավելի ուշ երեք հոգի պատրաստակամություն հայտնեցին հոգալ մի երեխայի ծախսերը։ Հաջորդ օրը «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպության հետ լավ երեկույթ ունեցանք։ Քրիստիանսանդի «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպությունում կյանք, ջերմություն ու նվիրատվություն կատարելու մեծ պատրաստակամություն կա․ միշտ օրհնված եմ այստեղ գտնվել։ Մի երեկո պետք է ելույթ ունենայի «L. M. F.»-ի համար, որոնց մոտ էին հրավիրվել ուսուցչական դպրոցի երկու բարձր դասարանները։

Հետ ճանապարհին այցելեցի Կրագերյո, որտեղ լավ հանդիպում ունեցանք եկեղեցում, մի հանդիպում էլ ունեցանք «Կանանց առաքելության աշխատողներ»-ի հետ։ Իմ հայրենի քաղաքում շատ գործ կա անելու Հայաստանի համար։ Մոտ 75 երեխաների ասոցիացիա կա, որը ղեկավարում է տիկին Շիլինգը, մեծահասակների ասոցիացիան էլ ղեկավարում է օրիորդ Մ․ Կրոգսրուդը։ Կրագերյոյում հավատարմորեն աջակցեցին աշխատանքիս, երեխաների և մեծահասակների աշխատանքի տարեկան վիճակախաղով շատ գումար է հավաքվում։

Ավելի ուշ մեկնեցի Մոս, որտեղ լավ հավաք ունեցանք եկեղեցում, հետո մեկնեցի Հորտեն, որտեղ մեծ հետաքրքրություն կար Հայաստանի նկատմամբ։ Պաստոր Տանգենն առաջարկեց, որ անմիջապես անունները գրեն Հայաստանի երեխաներին օգնելու համար ցանկում և հիմա 5-6 երեխայի ծախսերը հնարավոր է փակել Հորտենից։ Օրիորդ Մացինգերը և ուրիշները մեծ եռանդով ու սիրով են աշխատում, ձևավորել են Հայկական կոմիտե։

Շատ լավ էր Հորտենի «Կանանց առաքելության աշխատողներ»-ի շրջանում։ Քույր Մ․ Բլիքսը և օրիորդ Ջ․ Թյոնեսենը որոշեցին Հորտենում «Daggry» ստեղծել և այն կոչել «Արշալույս»՝ առավոտյան կարմիր երկինք։

Միշտ լավ է Բերգեն գալ։ Պաստոր Դրեյերը այս անգամ էլ բարի գտնվեց սկսել և ավարտել մեր հավաքը միսիոներական մեծ տանը։ Շատ մարդ կար՝ մոտ 800 հոգի, շատ հետաքրքրվածություն և նվիրատվություն կատարելու պատրաստակամություն էլ կար։ Մի երեկոյի ընթացքում 1100 դանիական կրոն հավաքագրվեց։ «K. F. U. K.»-ի գեղեցիկ տանը, որտեղ մնում էի, հանդիպում կազմակերպեցինք «Կանանց առաքելության աշխատողներ»-ի հետ, որը շատ օրհնված էր։ Օրիորդ Ա․ Ստալհայմը որոշեց ասոցիացիա ստեղծել և աշխատել Հայաստանում իրականացվող միսիոներական աշխատանքի համար։ Բացի այդ, օրիորդ Մատիլդե Լարսենն էլ այնտեղ երեխաների ասոցիացիա է վարում։ Հրաշալի էր ժամանակ անցկացնել Բերգենի քույրերի հետ։

Մի քիչ վախենում էի Թրոնհեյմ գնալ, բայց Աստված ինձ հնազանդեցրեց և շնորհեց ամենամեծ բարեգործությունը հենց այնտեղ։ Օրիորդ Տորա Անդերսենը հրաշալի բանաստեղծություն էր ուղարկել ինձ՝ որպես բարի գալուստ․ «Դուք պետք է ընդունեք Սուրբ Հոգու ուժը և պետք է լինեք իմ վկաները», Գործք Առաքելոց 1, 8, և սա ինձ ուժ տվեց։ Թրոնհեյմում հանրային երկու հանդիպում ունեցանք, մեկը Իլեն եկեղեցում էր, մյուսը՝ վարպետների սենյակում։ Պաստոր Բիրգեր Հոլը բարի գտնվեց նախաձեռնել, սկսել և ջերմորեն խոսել Հայկական հարցից։

Թրոնհեյմի մանկական սառցապատերն աննկարագրելի գեղեցիկ էին և օգնում էին պատկերել մարդկանց և նրանց մեծ կարիքը։ Այնտեղ հետաքրքրվածություն կա և «Կանանց առաքելության աշխատողներ»-ից մի քանիսը ցանկանում են աշխատել գործն առաջ տանելու համար։ Անցած գիշեր քույր Պաուլինեի փոքրիկ տանը իսկապես հարմարավետ և օրհնված հանդիպում ունեցանք «Կանանց առաքելության աշխատողներ»-ի հետ․ ես այնքան շատ սիրո արժանացա։ Այո՛, հրաշալի էր զարթնացնել հյուսիսը, և հայ որբերի հանդեպ սեր արթնացավ։

* 

Նիբորգի ափին՝ Դանիայի «Կանանց առաքելության աշխատողներ»-ի 20-ամյակի խնջույքին, որոշվեց, որ սկանդինավյան երեք երկրները պետք է միավորվեն «Ամերիկյան հարթակներ» առաքելության տակ՝ Հայաստանի համար գործեր անելու համար, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է միսիոներներ ուղարկի և վճարի նրանց ծախսերի և աշխատանքի համար։ Մենք հավանաբար Նորվեգիայի մեր սեփական մասնաճյուղը կունենանք այնտեղ, և եթե Աստված կամենա, հուսով ենք՝ փոքր որբանոց ունենալ։ Կցանկանայինք տեղեկացնել մեր ընկերներին, որ դանիացի երկու քույրերը, որ վերջերս են վերադարձել Հայաստանից, հայտնում են, որ ապրելու պայմանները շատ ավելի թանկ են, քան նախկինում։ Մի երեխայի ծախսերը նախկինում հաշվարկվում էր տարեկան 135 կրոն, հիմա՝ 240 կրոն է և ոչ թե 150, ինչպես ակնկալում էինք։

Այն ընկերները, որոնք իրենց չեն տեսնում մի ամբողջ երեխայի ծախս հոգալու մեջ,