Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1920 Vol. 13 nr. 4.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սարսափելի վշտից ու վտանգից փրկում է սիրելի մարդկանց։ Երբեմն փոքրիկ Փեփրոնյան այցելում է որբանոց․ նա անտարբեր չէ այնտեղի երեխաների նկատմամբ, քանի որ ինքն էլ այնքան երկար փոքրիկ «որբ» է եղել։ Փեփրոնյան հիմա երբեք չի մոռանում շնորհակալություն հայտնել Աստծուն հոր և մոր համար․ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, եթե Աստված նրանց իրեն չվերադարձներ։

Ադել Հերոլդ

Իմ սիրելի՛, սիրելի՛ ընկերներ,

Այս փոքրիկ պատմությունը թարգմանեցի «Արևածագ»-ից․ այն այնքան հստակ է պատկերում այնտեղի կյանքը։ Պատմությունը պատմել է ֆինն քույր Ադել Հերոլդը, որին լավ եմ ճանաչում և այցելել եմ որբանոցում։ Փեփրոնյայի քրոջ՝ Արաքսիի հոգսը որբանոցում հոգում էին նորվեգացի ընկերները, քանի դեռ նա այնտեղ էր, դրա համար էլ ծնողները շատ երախտապարտ էին։ Նա սիրում է Հիսուսին և հանձնվել է Նրան։ Քանի՜սն էին այս փոքրիկներից հիասթափվել իրենց ակնկալիքներում․ ո՛չ հայրերը վերադարձան իրենց մոտ, ո՛չ մայրերը։ Ինչքա՜ն փոքրիկների վիրավոր և կարոտած սրտեր Հայաստանում չեն։ Այնքան շատերն են թափառում փողոցներում՝ առանց իրենց սիրելի տան, որը կպաշտպաներ նրանց մեղքից և չարիքից։ Նրանցից շատերին տանում են մահմեդականների տներ և մեծացնում որպես քրիստոնեության թշնամիներ։ Նրանց ծնողների ամենամեծ երազանքն էր իրենց երեխաներին որբանոցներ հանձնել, որ նրանք կարողանան լսել Փրկչի մասին, հանուն որի տառապել ու մահացել էին։ Աստված մեծ գործեր է արել այստեղ՝ Նորվեգիայում։ Շատերի գթասրտությունն է շարժել, որ օգնեն Հայաստանի երեխաներին։ Բայց էլ չկա՞ մեկը, որ կօգնի մի երեխայի հանուն Հիսուսի։

Եթե Աստված բացի ճանապարհը, հուսով եմ՝ արդեն այս աշուն կգնամ Մեզերե։ Դանիայի «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպությունն ինձ խնդրել է հոգ տանել դանիական (սկանդինավյան) որբանոցի երեխաների մասին, որտեղ Նորվեգիայից 10 երեխա են հյուրընկալվել մինչև օրիորդ Կարեն Մարիա Պետերսենի վերադարձը։ Կցանկանայի փորձել որբերի համար ինչ-որ հարազատ մեկը դառնալ, եթե Աստված կամենա, որ գնամ, բայց հավանաբար հասկանում եք, սիրելի՛ ընկերներ, որ հեշտ չէ վերադառնալ և ամեն օր ականատես լինել այդքան դառնության։ Ինչքան շատ, շատ ավերված տներ կան այնտեղ և ինչքան ավերված մարդկային կյանքեր՝ հատկապես կանանց կյանքեր, բայց ինչպես են այս ողորմելի մարդկային հոգիները կառչում Հիսուսի սիրո քարոզից, իսկ վիրավոր, լքված փոքրիկներն այլևս չեն կառչում Հիսուսից։

Աղոթե՛ք, որ հնարավորություն ունենամ նրանցից որոշներին ուղեկցել Փրկչի մոտ։ Երբ երեք տարի առաջ տուն վերադարձա, մտածում էի, որ բառացիորեն անհնար կլինի նորից այնտեղ գնալ և տեսնել այդ ամբողջ անհասկանալի մեծ դառնությունն ու թշվառությունը, բայց անցած տարի Աստված ինձ հաստատակամություն տվեց՝ չնայած ինձ սպասվող հանձնարարությունները կատարել չկարողանալու զգացմանը, բայց Աստվածն է, որ Իր աշխատանքն անելու է իմ միջոցով։ Սաղմոսներ 138,8։ Ա Թեսաղոնիկեցիս 5, 24։

Աղոթե՛ք, որ կարողանամ հեզորեն ծառայել այդ բոլոր փոքրիկներին, որոնք ընկան ավազակների ձեռքը և կարողանան նորից վեր բարձրանալ, և Հիսուսը բուժի նրանց վերքերը։

Գաղափարն այն էր, որ որքան հնարավոր է շուտ սկսենք երեխաներ մեծացնել Նորվերգիայից և հարմար տուն գտնենք, եթե Աստված ցանկանում է, որ մեր որբանոցն ունենանք Մեզերեում։ Թող Նա ուղղորդի ինձ իր աչքերով։ Շնորհակալություն, լա՛վ մնացեք։ Մի՛ մոռացեք ինձ շնորհքի աթոռի առաջ։ Ձեր՝ Հիսուսի սիրով,

քույր Բոդիլ