Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1921 Vol. 14 nr. 1.pdf/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աստծո ձեռքն այդքան կարճ չէ, որ չփրկի, ականջն էլ այդքան խուլ չէ, որ չլսի։ Նա լսում է մեր լացը, տեսնում մեր արցունքները և եթե վարանում է օգնել, խնդիրը նրա տեսադաշտում է, և պետք է վստահենք նրան (Հոբ 35, 14)։

Սրտագին շնորհակալություն անցած տարում մեր սիրելի հայ ժողովրդի համար հավատարիմ աղոթքի և աշխատանքի համար։ Կշարունակենք հավատարիմ մնալ Նրան և շնորհակալություն կհայտնենք Նրան, որ թույլ տվեց միանալ փոքրիկ որբերի և բոլոր կարիքավորների համար տարվող աշխատանքներին։ Աստված դեռ առատորեն օրհնելու է այն քիչ բանը, որ մեզ թույլ էր տրվել անել, դեռ ինչքան մարդու է դրդելու նվիրաբերել և դառնալ Իր ժողովրդի ականատեսները․ Նա ուժ և հնարավորություն կտա նրանց տառապել հանուն Իրեն։


Կարծում էի, որ Նոր տարուն ողջույններ կուղարկեմ այնտեղից, բայց փոխարենը դեռ նստած եմ տանը։ Կասկածում էի և պայքարում, որ իմանամ Աստծո կամքը, քանի որ ինձ թվում էր՝ Նա կանգնեցրել է ինձ։ Նախ փոքրիկ Ֆրիտյոֆն էր, ում անհնար էր բերել այս վտանգավոր ժամանակաշրջանում և մտածում էի, որ սխալ է նրան թողնելը, բայց համարձակվեցի թողնել, երբ Գերմանիայում գտնվող տիկին ֆոն Դոբլերը՝ իմ սիրելի ընկերն ու Մուշի աշխատանքային ընկերս, խոստացավ մեծացնել նրան իր երեք երեխաների հետ մինչև կկարողանայի նրան ինձ հետ Հայաստան տանել։ Այնուհետև հետևեցին նոր անհանգստությունների և կոտորածների մասին լուրերը, բացի այդ էլ աջ ձեռքս իսկապես սկսեց վատանալ, մնում էր միայն աղոթել Աստծուն, որ բուժի այն, եթե պետք է ճանապարհ գնայի, բայց ձեռքիս վիճակն ավելի վատացավ։ Աստված ինձ ստիպեց լռել սպասման մեջ․ այնքան հաճելի է հանգստանալ՝ իմանալով, որ իմ ժամանակն Աստծո ձեռքում է։

Նորվեգիայի Հայկական կոմիտեն էլ է գտնում, որ պետք է սպասեմ մինչև պայմանները լավանան և աջ ձեռքս նորից օգտակար լինի։ Խուճապի պատճառով անորոշ էր նաև, թե արդյոք կարող ենք երկիր մտնել։ Այդքան էլ հեշտ չէ կարողանալ այդքան քիչ բան անել, բայց Աստված սիրելի նպատակ ունի և ես կհամբերեմ։ Եվ միգուցե նա ուզում է ևս մեկ քույր բերել, որն ինձ հետ կգա և մենք երկուսով կլինենք։ Եկե՛ք աղոթենք դրա համար։ Մենք կարող ենք աշխատել որբանոցում և շատ կանանց շրջանում։ Թող Աստված ուղղորդի մեզ և ցույց տա, թե որտեղ է ցանկանում, որ աշխատենք։ Ըստ իս՝ թվում է՝ պետք է սկսենք աշխատել այնտեղ, որտեղ ոչ մի աշխատանք չի կատարվել։ Այս հարցն էլ նշեք Աստծուն ուղղված աղոթքում, սիրելի՛ ընկերներ։

Շատ գոհ եմ, որ տիկին Գրյունհագենը եկել է ինձ մոտ և հնարավոր է, որ Աստված ինձ հետ էր պահում, որ նա գա ինձ մոտ։ Նա այնքան հարմար մարդ է, որ դառնա «Էմաուս»-ի երեխաների մայրը, որտեղ այդքան տարիներ նա եղել է նրանց օրհնությունը։ Հիմա նա արդեն 7 տարի էր, ինչ տանն էր, բայց շատ էր ցանկանում վերադառնալ Հայաստան․ չէր տեսել սարսափելի կոտորածները։ Եթե միայն հիմա հասնի Մեզերե։ Քույր Ալմա Յոհանսոնի հետ նա ժամանել է Կոստանդնուպոլիս, բայց դեռ ստիպված է սպասել՝ հավանաբար անհանգստությունների պատճառով։ Մի ամերիկացի գնդապետ, որն աշխատում էր «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ում և ենթադրաբար պետք է երկիր մտներ, ձերբակալվել է Սամսունում՝ Սև ծովի մոտ և չի կարողանում ո՛չ հետ վերադառնալ, ո՛չ էլ շարունակել ճանապարհը։ Մեզերեի մոտ գտնվող Դերսիմի քրդերն ապստամբել էին թուրքերի դեմ և միավորվել բոլշևիկների հետ։ Ամեն ինչ այնքան բարդ է երևում այնտեղ, բայց Աստծո համար անհնարին բան չկա և նա ճանապարհ կբացի երկու քույրերի համար, եթե կամենա։

Լոնդոնի հայկական բյուրոյից նամակ ստացա, որտեղ ասվում էր, որ Փոքր Ասիայում ավելի քան 100 000 հայ որբ և կրկնակի թվով այրի կա։ Այս թվերը մեզ վկայում են մեծ աղետի մասին։ Օգոստոսի 27-ին Լոնդոնի հայկական բյուրոն գրում է Հայաստանում իրավիճակի մասին․ արևելքի վերաբերյալ վերջնական որոշման կայացման հետաձգումը եվրոպական որոշ երկրների համար