Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1921 Vol. 14 nr. 1.pdf/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ամեն գիշեր և առավոտ մեզ ստիպում էին թուրքական աղոթքներ ասել։ Հետո փոքրիկ աղջիկը շշնջաց, որ այդ բոլոր 12 աղջիկները հայ էին։ Երբ ավարտեց իր պատմությունը, նետվեց գիրկս և ասաց․ «Ես ուղղակի մի փոքր անօգնական աղջիկ եմ, չլքե՛ք ինձ։- - »

Օ՜, հիշե՜ք բոլոր հայ երեխաներին, որ թուրքերի տներում ու որբանոցներում են և որոնց ամեն օր ստիպում են իսլամ ընդունել։

Հայաստանի փոքր Հանրապետությունը տեղակայված է Կովկասում և բաղկացած է միայն երկու նահանգից՝ Երևանի և Կարսի։ Խաղաղության համաձայնագիրը ենթադրում էր, որ Հայաստանն ավելի կմեծանա և ելք կունենա դեպի Միջերկրական և Սև ծով, բայց չի երևում, որ նրանք ավելին կստանան, քան Թուրքական Հայաստանում գտնվող Էրզրումի, Բիթլիսի և Վանի նահանգները, որոնք դեռ թուրքերի ձեռքում են։ Այդուհանդերձ, դեռ հույս կա, որ Հայաստանը կստանա նաև Տրապիզոնի մի մասը, որով ելք կունենա դեպի Սև ծով և հավանաբար դեպի Անամուր (բնօրինակ՝ Mamure-el-Asis):

Ջերմ բարևներ շատ շնորհակալություններով անցած տարվա ամեն ինչի համար։ Եսայիա 58, 10-11։

Ձեր,

քույր Բոդիլ