Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1921 Vol. 14 nr. 2.pdf/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետո հնչում է պատասխանը՝ «Օրհնյա՜լ է հարությունը Քրիստոսի»։ Կարծում եմ՝ այս փառահեղ ողջույնը գալիս է ամենավաղ քրիստոնեական ժամանակներից։ Կարծես՝ կարելի է լսել այն ուրախությունը, որով արտաբերվում է այդ ողջույնը։ Որտե՞ղ ուրախանանք, որ Հիսուսը կենդանի է և որ Նա ապրում է Հոր աջ ձեռքի տակ, որպեսզի հայտնվի մեր առաջ և որ շուտով մենք էլ ենք բարձրանալու դեպի հավերժական ուրախություն և երջանկություն։ Ի՜նչ փառահեղ հույս ունենք մենք՝ քրիստոնյաներս։ Ա Պետրոս 1, 3-5։

Մտքերս Հայաստանի հետ են, հիշում եմ այն հիասքանչ Զատկի տոնակատարությունները, որ նշում էինք այնտեղ երեխաների հետ։ Զատիկը հայերի ամենամեծ տոնն է։ Արթնացող բնությունը, սքանչելի հողմածաղիկները, մանուշակներն ու կակաչները, որոնք ամենուրեք էին, թվում էր՝ շշնջում էին Քրիստոսի հարության մասին։ Նուշի և ծիրանի ծառերն էին գեղեցիկ ծաղկել, այո՛, որ կողմ էլ նայում էինք, ծլում և ծաղկում էին մութ հողից։ Կարծես ամեն ինչ վերափոխված լիներ։ Ի՜նչ օր պետք է լինի, որ «արյունի և արտասուքի երկրի» բազում նահատակներ վեր կենան իրենց գերեզմաններից և իրենց գոհունակությունը հասցնեն Հիսուսին։

Չնայած նրան, որ ամեն ինչ դեռ անհույս է Հայաստանում, երկրի քաղաքական իրավիճակի և մեծ ֆիզիկական ու հոգևոր դառնության առնչությամբ պետք է ոչ թե հիասթափվել, այլ Աստծուց մեծ բաներ սպասել։ «Նահատակների արյունը եկեղեցու սերմերն են» և Հայաստանի նման երկրում, որն այնքան շատ արյան ականատեսներ ունի, սերմերի պակասություն չի զգացվում։ Դրանք ցանվել են, կծլեն և կյանք ու պտղաբերություն կբերեն իրենց հետ։ Արդեն հիմա իմանում ենք Մարաշի, Ադանայի և Տարսոնի նոր հոգևոր կյանքի մասին և ցանկանում ենք աղոթել, որ մեծ բաներ տեսնենք, որ Աստված իր Սուրբ հոգով կարթնացնի ողջ հայ ժողովրդին, որոնք դեռ պատրաստ են նոր կյանք սկսել, իսկ նրանց միջոցով էլ կարթնացնի Փոքր Ասիայի մահմեդական ժողովրդին։

Քույր Մարի Թիմը Մարաշից գրում է գերմանական Ֆրաուենմիսիոնսբունդ ամսագրում․ «Աստված գթասիրտ է մեր Բեյթել (բնօրինակ՝ Betschalum) որբանոցի նկատմամբ, բարեհաճության և աղոթքի հոգին է լցրել ամենուրեք»։

Երկար տարիներ անկեղծ աղոթքները հասել են Աստծո թագավորություն և հիմա Նա պատասխանում է դրանց։

Տղաները վերածնվում են․ նրանցից 30-40-ը դարձել են Հիսուսի հետևորդներ, շատերն էլ ուզում են դառնալ։ Արդեն սեպտեմբերին վերածնունդ սկսվեց նաև մեր տներում․ ոչ ոք չգիտի, թե Աստված ինչպես է աշխատել երեխաների սրտում։ Հիանալի է, թե ինչ երեխայական են երեխաները խոսում Փրկչի հետ իրենց աղոթքում։ Տանել չեն կարողանում, երբ երեխան ստում է, գողանում կամ հայհոյում։ 6 շաբաթ առաջ այսպես չէր։ Ամենավատ տղաները նախ սկսում էին մաքրել իրենց կյանքը․ նույնիսկ նրանց շրջանում, որոնք դեռ չէին նվիրվել Հիսուսին, Աստծո նկատմամբ վախ կա։

Շատերի երգն է լսվում․ «Արյան մեջ ուժ կա» և «Այսօր Հիսուսն է կանչում, հավատա՛ Նրա խոսքերին»։

Պատմեք սա մեր բոլոր ընկերներին, որոնք աղոթում են, որ ամեն ոք շնորհակալ լինի Աստծուն և Նրանից խնդրի, որ ավարտին հասցնի սկսած գործը։ Ինչ լավ ու նրբագեղ է Սուրբ Հոգու աշխատանքը։ Նա երեխաներին առաջնորդում է դեպի Հիսուսը․ Հիսուսն ինքն էլ է այցի եկել մեզ և անընդհատ աղոթում եմ, որ Նա մնա մեզ հետ։

Բեյթելում ոչ մի գիշեր ապահով չենք․ միշտ աղոթում ենք, որ «Աստված հրե պատ կազմի մեր տան շուրջ»։ Քույր Մարիի աչքերը ծանր վնասվել են սպիտակեցնող նյութով տարայի պայթյունից, բայց Աստված չթողեց, որ կուրանա, թեև մեծ վտանգ կար։ Աչքի սարսափելի ցավը շարունակվեց 8 օր․ հիմա նա առողջացել է, բայց նախկինի նման տեսողությունը սուր չէ։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել Աստծուն իր ողորմածության համար և որ չմոռանա քույր Մարիին և նրա կատարած գործը խոցելի Մարաշում։

Ամերիկյան միսիոներական «Արևելքը» ամսագիրն իր վերջին երկու համարներում տեղեկացնում է, որ նոր հոգևոր կյանք է սկսվել Ադանայում և Տարսոնում։ Կիլիկիայի հայերն այնքան են տառապել պատերազմից և դրա բոլոր հետևանքներից, որ այժմ համտեսում են հոգևոր խորը զարթոնքը։ Հուսով ենք և աղոթում, որ նման վերածնունդներ լինեն նաև այլ վայրերում։ Այս գթասիրտ իրադարձության պատճառները,