Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1921 Vol. 14 nr. 3.pdf/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստան

Աստծով համակված իմ սիրելի՛ ընկերներ,

Ինչպիսի՜ բարեհաճություն էր ձեր աղոթքներում կանգնել Աստծո առաջ։ Զգում էի, որ հիշում եք ինձ և ուզում էի արագ ջերմագին շնորհակալություն հայտնել ձեր բոլոր աղոթքների և իմ բռնած ուղու մեջ՝ ասոցիացիայի և նամակների միջոցով ինձ ցույց տված ողջ սիրո համար։ Աստված զարմանալիորեն կոփել է իմ հոգին և մարմինը, հաստատակամ է դարձրել սիրտս, որ նորից ճանապարհորդեմ մեր տառապող ու մեռնող սիրելի ժողովրդի մոտ, որ ասեմ՝ Աստված չի մոռացել նրանց և սիրում է հավիտենական սիրով․ այնքան շատ մարդ է կորցրել հավատը տարիներ ձգվող այս սարսափելի փորձանքների պատճառով, որի ժամանակ կորցրել են իրենց տունը,