Էջ:Kvartalshilsen (Kvinnelige misjonsarbeidere). 1921 Vol. 14 nr. 4.pdf/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աստված քեզ ճշմարտություն տա, որ աշխարհում խաղաղություն լինի և ես մնում եմ

քո անկեղծ,
Մուշեղ Դուրման

Հ․ Գ․ Իմ ընկեր Հայկը առողջ է և բնակվում է Հյուսիսային Կովկասում»։

Մուշեղը Մուշի մի վաճառականի որդի էր, ծնողների հպարտությունն ու ուրախությունը։ Շատ բարետես և հմայիչ երիտասարդ էր, բարձրահասակ, շիկահեր և կապուտաչյա։ Շատ լավ տուն ուներ։ Առաջին անգամ, որ ծանոթացա նրա հետ, այն օրն էր, երբ նա խնդրեց տեսնել իր քրոջը, որը հիվանդ էր։ Մենք նրա հետ գնացինք իրենց տուն և երբեմն այցելում էի նրանց։ Հավանաբար 14-15 տարեկան էր, քաղաքավարի և համեստ։

Ընկերը՝ Հայկը, հարուստ իրավաբանի որդի էր Մուշից։ Ուսումն Էրզրումում էր ստացել․ հեռագրավար էր աշխատում, երբ ծանոթացա նրա հետ կոտորածի ժամանակ։ Հայկն էլ էր շատ բարետես երիտասարդ, 17 տարեկան էր, բարձրահասակ, թխահեր, շատ խելացի։ Այս երկուսին նորից հանդիպեցի 1915 թվականի աշնանը, երբ, ինչպես շատ ընկերներ կհիշեն, նոյեմբերի սկզբին վերադարձա Մուշ՝ օգնելու խեղճ փախստականներին և անտուններին և տեսնելու, թե արդյոք մեր սիրելի հայ աշխատողներից ոմանք դեռ կենդանի են և միգուցե ծայրահեղ դրության մեջ են։

Մեր քահանա Միհրան Գաբրիելյանը Հավատորիկում է։ Ընտանիքի հետ փախել է լեռներ՝ քրդերի մոտ, բայց ավելի ուշ իմացա, որ նրան, կնոջը և երեխաներին սպանել են այնտեղ։ Անցած կիրակի քարոզի համար հավաքել էր բոլոր հայերին, որոնք փախել էին լեռներ և հանձնվել Աստծո ձեռքը։

Մեզերեում հանգիստ չունեի Մուշի խեղճ մարդկանց մտքից, որոնք ոչ մի օգնող չունեին և երբ ինձ առաջարկեցին մի տարեց թուրք մայորի տունը, ում ճանաչում էի և որը հետ էր վերադառնում Մուշ, որոշեցի հետևել նրան։ Սրբուհին՝ իմ հավատարիմ օգնականը, խիզախաբար միացավ ինձ, քանի որ այդ ժամանակ շատ վտանգավոր էր ճանապարհորդել՝ հատկապես հայ կնոջ համար, բայց Աստված օգնեց մեզ և փառահեղ աշխատանք տվեց ամենակորուսյալների շրջանում։

Այդ ժամանակ Մուշում վտանգավոր էր, և ամեն օր մենք մեզ զգում էինք մահին մատնված․ պետք է նորից ու նորից շնորհակալ լինեմ Աստծուն, որովհետև ինձ թույլ տվեց լինել այդ լքված և հուսահատ ժողովրդի կողքին, որոնք ամբողջովին հանձնված էին թուրքերի գթությանը։ Այդուհանդերձ, որոշ թուրքեր կային, որ կարեկցող սիրտ ունեին, թաքցնում էին հայերին իրենց տներում կամ օգնում էին նրանց փախչել։ Մի թուրք կար, որ հայ ընտանիքներին նկուղներ էր տրամադրել, և ահա ամբոխը խցկվել է մթության մեջ՝ նեղ սենյակներում, ինչը, այդուհանդերձ, ապահով ապաստարան էր նրանց համար։ Միայն մի քանի հայ ընտանիք էր, որ միասին էին, մնացած ընտանիքների մեծ մասը բաժանված էին իրարից, օրինակ՝ մայրը չգիտեր, թե որտեղ է իր երեխան կամ թե արդյոք նա ողջ է։ Այստեղ ամուսինն էր, այնտեղ կինը կամ երեխան։ Գրեթե ամեն օր փողոցներում հանդիպում էի այդպիսի փոքրիկ որբերի և քանի որ չէի համարձակվում նրանց իմ տանը տեղավորել, մի քանի հայ կանանց գտա, որոնք կորցրել էին իրենց երեխաներին և պատրաստ էին խնամել այդ լքված և կորուսյալ երեխաներին։ Ամենադժվարը ապաստարան գտնելն էր, քանի որ Մուշի գրեթե բոլոր հայկական տներն ավերվել էին ամռանը՝ կոտորածի ժամանակ․ այնպես որ անտունների համար շքեղություն էր այդ մութ ու ցուրտ նկուղներում ապրելը։ Նրանք ո՛չ անկողին ունեին, ո՛չ էլ հագուստ, քանի որ քրդերը նրանցից խլել էին ամեն ինչ։ Կորցրել էին իրենց տները, բարեկամներին և այն ամենը, ինչ ունեին։ Սոված էին, մրսում էին և ապրում էին աքսորվելու կամ սպանվելու մշտական վախի մեջ։ Ոչ մի գրիչ չի կարող նկարագրել նրանց ողբը, բայց այդ ամենից հետո նրանք դեռ հարուստ էին, որովհետև տառապում էին հանուն Քրիստոսի։ Այս ընտանիքներից միայն երկուսը իսլամ ընդունեցին, մյուսները չէին կարող պատկերացնել, թե ինչպես կարող են, ինչպես իրենք էին ասում, «կորցնել իրենց հոգին» և դառնալ մահմեդականներ, որպեսզի լավ լինեն․ ավելի լավ է տառապեն և հետո փրկվեն։ Ի՜նչ բարեհաճություն էր