Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Յերեկ յերեսուն խալվար բրնձի նման աղունիլ տվի ու քո ամրարդար (շտեմւսրանապետ) Պապիկին պահ տվի. ես յերկու որ ե, Պապիկը տուն ել չի գալիս հաց ուտելու, բեռները կապում ե, գրում ե ու չգիտեմ ի՞նչ ե անում։


- Յե՞րբ պետք ե, ուրեմն, ճանապարհ դներ։


Ցերբ վոր Պապիկը կասի։


— Շնորհակսւլ եմ, տանուտեր, առ, ահա, ես քեզ մի չուխադին:


— Աստված կյանք տա, աղա Բաղդասար ։


— Հիմի գյուղին վորքա՞ն փող եմ պարտ։


— Քո կամքն ե, պարոն Բաղդասար ։ — Ընչո՞ւ,քեզ հայտնի չի՞,խազնիցը խալվարին տասն ու հինգ մանեթ ե նշանակված, են ել դեռ փողրաթչին մի կոպեկ չի ստացել ինչքան ել տալիս ե, յուր քսակիցն ե համարում։


— Շատ ուղիղ ե քո խոսքը, Բաղդասար ջան , բայց յես ու իմ հոգին, ժողովուրդը մեղք ե, քանդվեց ու քարատակվեց , աղիքդ փորումդ կտոր կտոր կլիներ, յեթե բարի աչքովդ տեսնեյիր, թե վոնց մեր ու մանուկ գլխներին վայ տալով՝ աչքերիցը կրակ եյին դուրս թափում, յերբ գզիրը կոտն առած՝ Պապիկի հետ հորերիցը դուրս եր բերում ցորենը և գլուխ գլուխ չտփելով՝ ջվալներն եր լցնում. յես յերեսս հետ եյի դարձնnւմ, արտասուքս չեյի կարողանում պահել. գլուխդ վկւս, խոջա Բաղդասար, այնպիսի չքավոր տանից ենք ցորեն հանել, վոր մյուս որվա համար պաշտումն ուտելու հաց չեն ունեցել: Շատ վոր մղկտացին, յես իւեղճ յեկա ու իմ կողմից խոստացա, վոր քո վոտքերն ընկնեմ , խալվարին 25 մանեթ խնդրեմ։ Հույսս դու յես, Բաղադասար , ինձ կախ տուր, կտոր կտոր արա ու դատարկ ձեռքով ժողովրդի յերեսը մի ղրկիլ։


— Ախար, եդպես անկարելի խոստումն ընչո՞ւ յես անում, տանուտեր , յես ինքս հո, չեմ փոդրաթչին, յես ել քեզ պես մի հրամանակատար մարդ եմ, շատ ել կցանկանայի քո խոսքը գետին չձգել, 25 մանեթ տալ կարող ե՞մ, իրավունք ունի՞մ, իմ ձեռքիցը կգա՞։ ՚

Ի՛նչ կանես արա, ինձ հասարակությունի լեզվի տակիցն

ազատիր ։


— Վնաս չունի, քո ազիզ խաթեր՝ քսան մանեթով հաշիվ կանեմ, չեմ թողալ քո յերեսիդ մի սառը խոսք գա ու ինքս յերեսս գոմեշի կաշի կշինեմ, փոդրաթչու յախիցը (ոձիքը) կախ կընկնեմ, խալվարին հինգ մանեթ ավելի կպոկեմ. յեթե չտա յել՝ քո ցավը տանի, իմ քսակիցը կտամ: