Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վոrպես գրող ու մանկավարժ Աղայանը դեմոկրատիկ դեմք եր: Նրա ծագումն ու գործը դեմոկրատական, յերգը՝ գյուղական աշխատանքը, յերգի առարկան՝ չարքաշ հողագործը։


Ղազարոս Աղայանին մի ձգտում հատուկ ե յեղել միշտ. իրան մատչելի աշխատանքի բոլոր ասպարեղներում ել հասնել հնարավոր կատարելութեան։ Իբրև բանվոր—գրաշար նա ձգտել ե կատարելագործվելու այդ մասնագիտության մեջ և Թիֆլիսից հատկապես Մասկվա և Պետրոգրադ (այժմ Լենինգրադ) գնացել։ Իր մասնագիտությանը նա միացրել ե ինքնակրթության ու զարգացման տենչը, վորով տոգորված ե յեղել իր ամբողջ կյանքում։ Սովորել ե սովորեցնելու համար, վորովհետև շուրջը տեսել ե խավար, հետամնացություն։ Առանձին զոհողություններով ու զրկանքով պատրաստվել ե մանկավարժական ասպարեզի համար և իբրև այդպիսին ձգտել ե լինել ժամանակի առաջադեմ ժողովրդական մանակավարժը։


Այսպես՝ Աղայանն իր գրական խոսքն ու մանկավարժական պատրաստությունը նվիրել ե հայ աշխատավոր ու մանր արհեստտավորության լուսավորության գործին։


Իր պարդ ու անպաճույճ յերգերի մեջ յերգել ե գյուղական ժողովրդին, իր առողջ աշխաատավորական բնազդով զանազանել ե գյուղի վաշխառուին, բռունցքին չարքաշ հողագործից։


Աղայանը հիշեցնում ե հունական դեմոկրատ Հեսիոդոս բանաստեղծին, վոր անտես առնելով հոմերյան ռազմիկ արիստոկրատ հերոսներին, միամիտ յերգով մեծարել ե չարքաշ հողագործի աշխատանքն ու որերը։


Ղազարոս Աղայանը մեծարել ե շահագործում չիմացող, ուրիշին չոգտագործող աշխատանքը, գովել ե սեփական աշխյատանքով ձեռք բեած արհեստը: