Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոր ինքը իր բոլոր արժանավորություններով ստիպված եր լինել մի ավազակային հրոսակի գլխավոր, մինչդեռ կարող եր ամբողջ գունդերի հրամայել և իր հայրենիքը մաքրել ավազակներից...


Դեռ Աղբակ չհասած, նա իր ընկերներին առաջ ղրկեց այնտեղ, պատվիրելով հարկավորած ոգնությունը մատուցանել տեղային բնակիչներին, իսկ մենակ ուղևորվեցավ դեպի Վան քաղաքը։ Այնտեղ նա ներկայացավ փաշային և հայտնելով այն վտանգը, վոր սպառնում ե Աղբակա հայերին, խնդրեց, վոր իրան թույլ տան՝ տեղային բնակիչներից կազմել մի գունդ՝ յերկիրը քրդերի և բաշիբոզուկների ասպատակություններից պաշտպանելու համար։ Բայց նրա խնդիրը չընդունելով, նրան պատասխանեցին, թե «կառավարությունը ինքն ամեն խնամքներ գործ ե դրել յերկրի հանգստությունը պահպանելու համար»։


Նա ինքը շատ լավ եր հասկանում այս խոսքերին նշանակությունը և վերադարձավ Վանից առանց բավականություն ստանալու։ Յեվ այս եր պատճառը, վոր մենք առաջին անգամ հանդիպեցինք նրան Խոշաբա ձորում, միայնակ Վանից դառնալիս, տխուր և հուսահատ։


Բայց նրա յեռանդը դեռ բոլորովին չեր թուլացել։ Յերբ մտավ Աղբակ, կրկին փորձ փորձեց իրագործել իր նպատակը։ Նա դիմեց միքանի քահանաների, վարդապետների և տանուտերների, աշխատում եր նրանց համոզել, թե պետք ե զինվորել ժողովուրդը գալոց վտանգի առաջը առնելու համար։ Ջալալեդդինը դեռ այն ժամանակ չեր սկսել իր արշավանքը, բայց ամեն տեղ սկսվել եյին նկատելի լինել քրդերի բարբարոսություններն։ Նա որինակ եր բերում իրանց դրացի Ջոլամերիկի ասորիներին, վորոնք զինվորված եյին և վոչ մի քուրդ նրանց յերկիրը վոտք կոխել չեր կարողանում, և վոչ ինքը կառավությունը կարողացանվ նրանց զինաթափ անել. վորովհետև պատասխանում եյին, թե մենք պետք ե վոր մեր գլուխը պահենք, յերբ վոր կառավարությունը մեզ պահպանելու շնորհք չունի։ Նա այսպիսի շատ որինակներ եր բերում, քաջալերական խրախուսներ եր տալիս, հորդորում եր և ուրիշ շատ բաներ եր ասում... Բայց քահանաները, վարդապետները և ժողովրդի իշխանները նրան հիմարի և խելագարի տեղ եյին դնում... Այս ավելի վշտացրեց նրան, քան թե փաշայի խաբեյությունը, և այն ժամանակ նա ավելի համոզվեցավ թե այդ ժողովուրդն ինքն ե դատապարտել իրան մի ցած ստրկության. թե նա ինքն ե պատրաստել իր համար մի այնպիսի թշվառ ներկա...


Այն որից, վոր բաժանվել եր իր ընկերներից, նրանց մասին