Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Այդ Չորան ե, լսելի յեղավ ամեն կողմից:


Չորա կոչում եյին տանուտերի նշանավոր գոմեշներից մեկին, վորի ճակատը սպիտակ լուսաձև պիսակ ուներ և վորը հռչակված եր իր ուժով և մեծությամբ։ Վիթխարի անասունը փռնչալով, մռնչելով, դուրս պրծավ տան դռնից։ Գետինը դողդողում եր նրա վոտների տակ։ Նա հանկարծ կանգ առավ դրան առջևի հրապարակի վրա և գլուխե վեր բարձրացնելով, սկսեց նայել իր շուրջը: Նույն միջոցին ծերունի տանուտերը զարկեց նրա ճակատին մի ամբողջ անեփ ձու: Ձուն փշրվեցավ և դեղնագույն հեղուկը տարածվեցավ սպիտակ ճակատի վրա։ Այդ նրա համար եր, վոր չարը խափանվի և նրան «աչքը չառնե»։ Չորան այդ գործողությունից խրտնեցավ և յեղջյուրները թափ տալով, մի սարսափելի թռիչք գործեց և հարձակվեցավ այնտեղ հավաքված ամբոխի վրա։ Նույն միջոցին վրա հաստն ծերունու վորդիները և ահագին մահակներով աշխատում եյին հետ դարձնել ամեհի անասունին։ Մարդկային ուժը պատերազմում եր վայրենի ուժի դեմ: Փարախի մթությունից դեպի լույս աշխարհ դուրս գալով: Ջորայի անսովոր աչքերին ամեն առարկա անորոշ ձևով և մռայլի մեջ եր տեսնվում: Նա այժմ մինչև անգամ չեր ճանաչում իր տերերին, վոր ամբողջ ձմեռը նրան կերակրել եյին և վորոնց ձեռքերը շատ անգամ խոնարհությամբ լիզել եր նա իր հանգստության ժամանակ։ Կատաղի մոլեգնության մեջ հարձակվում եր նա այս կողմ և այն կողմ: Ընդդիմադրությունը անհնարին եր: Խաչոյի վեց վորդիները ամեն կողմից հարվածում եյին նրան։ Բայց ահագին մահակյների հարվածները ընդունում եր նա վորպես մի թեթև տաշեղի զարկ։ Ծերունի տանուտերը, հեռու կանգնած, լի հրճվանքով նայում եր այդ սոսկալի կռվին, վոր կարող եր պատիվ բերել ամենանշանավոր հռոմեական կրկեսին։ Նրա աչքերի առջև հանդիսանում եյին յերկու չափազանց ուժեր, մեկը իր վորդիների ուժը, մյուսը իր վիթխարի անասունի ուժը։ Յերկուսն ել հավասար նշանակոլթյուն ունեյին նրա համար։ Այդ յերկու ուժերից կախումն ունեյին նրա տնտեսության բոլոր աշխատությունները։ Այժմ կռիվը ավելի սաստկացավ։ Վորովհետև կտրվեցավ Չորայի վզի հաստ շղթան, վորից քարշ եյին տված մի ահագին գերանի կտոր, վորպեսզի արգելեր նրա համարձակ քայլերը։ Գյուղացիները չվաններով վրա վազեցին, վոր կաշկանդեն նրան։ Բայց ամեհի անասունի ամեն մի շարժումը բավական եր չվանները կտրատելու համար: Նա հարձակվում եր դեպի ամեն կողմ և ամբոխը ճանճերի նման փախչուժ եր նրա առջևից։ Այդ զարհուրելի խռովության միջոցին կատարվեցավ