Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թին ։ «Լալա... անբա՜խտ Լալա»... բառերը շատ անգամ հնչվում եյին նրա շրթունքից, և կարծես այդ բառերի հետ դուրս եյին թռչում նրա սիրտը և հոգին:


Այդ յերիտասարդը Վարդանն եր։ Յերկար թափառումներից հետո նա գտավ սիրած աղջկա գերեզմանը միայն։ Ել ի՞նչ եր մնում նրան։Կյանքի ալեկոծությունների մեջ, նադադար մաքառելով դժվարին անհաջողությունների դեմ, նա ուներ մի վառ և պայծառ աստղ միայն,վորի վրա հառած եր նրա աչքը, վորը առանորդում եր նրան դեպի փրկության նավահանգիստը։ Իսկ այժմ այդ աստղը նույնպես հանդավ։ Ել ի՞նչ եր մնում։ — Մնում եր մի խորտակված և վիրավոր սիրտ, վոի համար պակաս եր առողջարար բալասան, վորի մի կաթիլը բժշկում եր բոլոր վերքերը։ Կորուստը անփոխարինելի յեր։ Վարդանը յեբեք չեր սիրել։ Սառն և խստասիրտ երիտասարդը քնքույշ զգացմունքներ չուներ։ Բայց Լալայի սիրո առջև, փափուկ մոմի նման, հալվեցավ նրա բնավորության կոշտությունը։ Լալայի սերը կախարդեց նրան։ Բայց ու՞ր եր այժմ մխիթարիչ հրեշտակը։ — Այն հողադամրարանի տակ, վոր գրկել եր ինքը,վոր թրջում եր իր արտասուքներով:-Այդ հողադամբարանի տակ թաղված եր և անբախտ յերիտասարդի սիրտը։


Յերկար այնպես տանջվում եր, մորմոքում եր և անմխիթար կսկիծների հետ մաքառում եր նա,մինչև մի տեսակ թմրություն, վոր վոչ քուն եր և վոչ արթնություն, տիրեց նրա անդամներին։ Բորբոքված գլուխը ընկավ գերեզմանի վրա և աչքերը փակվեցան ։


Նրա վառ յերևակայության մեջ այժմ սկսեցին ամբոխել խառնափնթոր յերազներ։ Ինչե՞ր ասես ,չեր տեսնում նա։ Յերբեմն սարսափելի դժոխային տեսիլներ սոսկում և արհավիրք եյին ազդում նրան։ Իսկ յերբեմն գեդեցիկ, մխիթարական յերևույթներ հրապուրում եյին նրան։ Կարծես դարերը մի քանի շրջան առաջ եյին գնացել և նա տեսնում եր Հայաստանը, ավերակ և անապատ դարձած Հայաստանը, այժմ բոլորովին կերպարանափոխված , բոլորովին վերանորոգված։ Այդ ի՞նչ հրաշալի փոփոխություն եր։ Մի թե կորած դրախտը կրկին վերադարձել եր այդ Հերկրի վրա։ Մի թե կրկին տիրում եյին այն վոսկեղեն ժամանակները, երբ չարությունը և անիրավությունը տակավին չեյին ապականել աստուծո անմեղ աշխարհը։ Բայց վոչ, Վարդանի տեսածը այն դրախտը չեր, վոր հիմնեց Յեհովան Հայաստանի գետերի ակունքի մոտ, ուր մարդկային առաջին զույգը ապրում եր կատարյալ անմեղության և կատարյալ տգիտության մեջ: Այդ այն դրախտը չեր, ուր