Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Անիի ավերակները հերոսի մեջ զարթեցնում են պատմական անցյալի հիշատակներ և առաջ բերում վառ ցանկություն ազատելու հայրենիքը բռնությունից։ «Մեր սուրբ թագավորաց գերեզմանը,— ասում ե Աղասին, մեր սուրբ յեկեղեցիքը ազատենք գողի, ավազակի վոտքից․․․ Մեր արինը մեր սուրբ թագավորաց հողի վրա թափենք»․․․

Յեվ մի հարյուրակ հայդուկներով Աղասին ուզում ե ազատել «սուրբ թագավորաց» քաղաքը, և «քիչ քիչ ել յեդ պայծառացնել»։ Հայդուկներին անճանաչելի դարձնելու համար Աղասին նրանց քրդի շորեր ե հագցնում, իբրև լավ միջոց թշնամու մոլորեցնելու։ Այդ միջոցին պիտի դիմեր հետագայում Րաֆֆիի Սարհատը, որինակ վերցնելով Աղասուց, քրդական խմբերի հետ աջող կռվելու համար։ Այսպիսով Աղասին, Աբովյանի Ասլան֊բալասին, պետք ե դառնար Սարհատի նախատիպը։ Աբովյանի հերոսը շատ քաջագործություններ ե անում, ռուս֊պարսկական կռիվների ժամանակ (1828 թվին) միանում ե ռուս զորքերին, մասնակցում ե Յերևանի գրավման, այդտեղ ել սպանվում:

Կարելի յե ասել, վոր Աբովյանի ունեցած պատմական հեռանկարը Հայաստանի ազատագրության նկատմամբ, վորպես ժառանգություն, ամբողջովին անցել ե Րաֆֆիին։

Վերջին պարբերությունը ցույց ե տալիս, վոր չնայած յեվրոպական կրթության, Աբովյանը պատմության մասին շատ պրիմիտիվ հասկացողություն ունի։ Խորենացու հայոց պատմությունը, համեմված Աստվածաշնչի լեգենդներով «յեդեմական դրախտի» ու «Նոյան տապանի» մասին, անխախտ ճշմարտություն ե մնացել նրա համար։ Հայաստանի հողը են «հինալի աշխարհն ե», ըստ Աբովյանի, «ուր վոր աստված բոլոր աշխարհը ջրհեղեղովը յերբ վոր կործանեց, հայոց սուրբ Մասսա սարը միայն արժան տեսավ, վոր Նոյան տապանը նստի, ու հայոց յերկրիցը ել յեդ մարդիկ բազմանան ու ուրիշ յերկրներն ել շենություն քցեն»։ Դա «են սուրբ հողն ե», ուր «անպարտելին Հայկ անաստված Բելի չար մտքին չհավանելով», իր ըետանիքով, «պատվական զորքով» յեկավ այս զարմանալի յերկիրը և նրա «տեսույն մայիլ յեղած», իր մզրախը ցցեց այստեղ և «իր սուրբ անունով Հայաստան կոչեց»․․․

«Վերք Հայաստանի»֊ի առաջին մասի տեսակարար կշիռը, ինչ կասկած, ավելի մեծ ե, քան յերկրորդինը։

Իր գրական բարձր արժեքի հետ Աբովյանի այս գրվածքն ունի և խոշոր պակասություններ։ Մասերի համաչափություն չկա. միջանկյալ