Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այո, Մերուժան,— պատասխանեց վերևից մայրը դառնացած կերպով.—քո հայրենական տունը յուր դռները փակում ե քո առջև, վորովհետև դու քո սրտի դռները փակեցիր թե աստծու, թե քո հայրենիքի և թե քո խղճի առջև... Ուրացողը, ապստամբը չե կարող մտնել այդ տունը, Մերուժան...Այն որից, վոր դու դավաճանեցիր քո յեկեղեցուն և քո թագավորին,-այն որից զրկվեցար այդ տան զավակը լինելուց... Դու, Մերուժան , այժմ այդ տան համար խորթ ես և ոտար, վորովհետև դու արատավորեցիր Արծրունիների պայծառ հիշատակը... Ուղղությունը միայն կարող ե փրկել քեզ, Մերուժան... Դարձիր չար ճանապարհից, դարձիր քո մոլորությունից... Լսիր, Մերուժան, մոր ձայնը, վոր դեռ սիրում ե քեղ, վոր յուր դառն արտասուքների հետ այդ խոսքերը թափում ե քո աոջև... Լսիր, Մերուժան, մոր ձայնը, վորովհետև նրա բերանով խոսում ե ամբողջ Վասպուրականը.. . Յեթե դու կամենում ես կրկին վայելել քո ընտանիքի և քո աշխարհի սերը, պետք ե դառնաս չար ճանապարհից... Ահա ուղիղ ճանապարհը, Մերուժան.— նա ձեռքը տարավ դեպի մայր յեկեղեցին և ապա շարունակեց.


— Քո հայրերը, յերբ հոգնած, վաստակած տուն եյին վերադառնում պատերազմներից, նախ գնում եյին յեկեղեցին, գոհության աղոթք եյին մատուցանում և ապա գալիս եյին իրանց ընտանիքի սերը վայելելու... Յեթե դու քո նախահարց հարազատ վորդին ես, հետևիր նրանց որինակին... Այնտեղ, մայր յեկեղեցում, քահանայական դասը և քո քաղաքի ծերերը սպասում են քեզ... Գնա, Մերուժան, նախ յեկեղեցին, հաշտվիր Հիսուս Քրիստոսի հետ, զղջա քո մեղքերը, խոստովանիր քո հանցանքները աստծու տաճարի մեջ և ապա վերադարձիր, այն ժամանակ քո տան դռները բաց կգտնես քո առջև...


— Այդ յերբեք չե կարող լինել,—մռնչաց նա և յերեսը շուռ տվեց:


— Մայրի՛կ, մայրի՛կ,-վերևից լսելի յեղան յերկու յերեխաների ձայները, — ո՞ւր ե գնում Հայրիկը...


Այդ ձայները խոցոտեցին նրա սիրտը...


ԽԱՅԹ


Մերուժանը մնաց միայնակ: Յերկար նա, խորին այլայլության մեջ, թափառում եր լեռան ստորոտում և յուր սրտի հուզմունքներին հանգստություն տալ չեր կարողանում: Տխուր եր նա այն հուսահատական տխրությամբ, վոր մարդուն անհնարին շվարման մեջ ե դնում։ Յերբեք նրա հզոր կամքը այնպես տկարացած չեր