Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չեյի ցանկանա իմ նախահարց արյան վրեժը Արշակունիների թագավորության կործանման մեջ գտնել, և իմ դավաճանությամբ հափշտակած գահը դնել նրանց դժբախտ ավերակների բեկորների վրա... Ուրեմնե ինչը ձգեց ինձ այդ թշվառ դրության մեջ հարկադրեց ինձ ուրանալու, աստծուն, ուրանալ հայրենական կրոնը, ուրանալ ամեն ինչ, վոր նվիրական եր ինձ համար, և յերկրպագություն տալ պարսից աստվածներին... Ինչը քարացրեց իմ հավատը, ինչը խեղդեց իմ մեջ ազգային բոլոր սուրբ զգացմունջները... — Միայն դու, քո սերը միայն, ով Վորմիզդուխտ»...


Այդ անունը արտասանելու միջոցին նա խոնարհվեցավ, ծունր դրեց գետնի վրա, կարծես յերկրպագություն եր մատուցանում մի յերկնային աստվածուհու։


«Յես սիրում եյի քեզ, Վորմիզդուխտ, խելագարության չափ սիրում եյի քեզ... գիտեր քո թագավորը — յեղբայրը և իմ այդ թուլությունից ոգուտ քաղեց նա... Ամեն խոստմունքներ, ամեն պարգևներ, ինչ վոր ամենաբարձր եր մարդկային փառքի և վայելչության համար—խոստացավ նա ինձ, բայց չկարողացավ խախտել իմ հավատարմությունը թե դեպի իմ հայրենիքը և թե դեպի իմ թագավորը, իսկ քեզ տալով նա խլեց ինձանից բոլորը, ինչ վոր սուրբ եր ինձ համար, ինչ վոր թանգագին եր ինձ համար... Յես հանձն առի կատարելու քո յղբոր ամենավատ ցանկությունները միայն քեզ ստանալու համար, ով Վորմիզդուխտ»...


Մի քանի րոպե տիրեց նրա մեջ մի խորհրդավոր լռություն, ջերմ արտասուքը հեղեղի նման թափվում եր աչքերից և խուլ ապաշավանքը ալեկոծում եր նրա սիրտը:


«Սիրում եմ, չեմ կարող սպանել իմ մեջ այդ սերը»... հանկարծ բացականչեց նա և բարձրացավ յուր տեղից։


Նա կրկին աչքերը դարձրեց դեպի յերկինքը և յերկու ձեռքրը դեպի վեր տարածելով գոչեց.


«Ով տեր տերանց, ով տեր, ով աստված աստծոց, ցույց տուր ինձ այն անոթը, վոր կրում ե իր մեջ սիրո կենսատու կաթիլները, ցույց տար, ով տեր, յես կփշրեմ, յես կխորտակեմ այդ անոթը, վորովհետև նրա մեջ ե ամփոփված իմ բոլոր թշվառությունը... Ինչու դրեցիր իմ մեջ այդ անոթը, ով տեր, ինչու վառեցիր իմ սիրտը այդ անշեջ կրակով, թող չլիներ կնոջ սերը, թող հավիտյան չլիներ նա, և յես հավիտյան բախտավոր կլինեյի։ Այդ սիրո համար յես հանձն առի մի ամոթալի պաշտոն... Այդ սիրո համար յես կատարեցի և պիտի շարունակեմ կատարել դժոխային բարբարոսություններ... Յես թույլ եմ, յես անզոր եմ, ով տեր, քո հզոր ձեռ—