Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չկարողացա, թե ուր գնաց։ — Ո՞վ եր նա, — հարցրեց հովիվը, ինքը ևս հետաքրքրվելով։


— Մերուժանը։


«Ա՜խ, յեթե գիտենայի»... յուր մտքում ասաց հովիվը մնաց շվարած:


«Ա՜խ, յեթե փոքր ինչ շուտ հասնեյինք»... մտածեցին ձիավորները և հեռացան։


ՍԱՄՎԵԼԸ ՍՊԱՆՈՒՄ Ե ՅՈՒՐ ՀՈՐԸ


— Հայր, այստեղ մենք միայնակ ենք, այսաեղ մեզ վոչ վոք չի լսի, թույլ տուր ինձ խոստովանել քեզ իմ բոլոր ցավերը, իմ բոլոր տանջանքները։


— Խոսիր, զավակս, բաց արա հոր առջև լցված սիրտդ, ինչն ե այսպես տանջում քեզ։ Այն որից, վոր յեկել ես, յես միշտ նկատում եմ քո մեջ մի տեսակ հոգեկան անհանգստություն, մի տեսակ բարոյական վրդովմունք։ Մի թագցրու ցավերդ, և հավատացած յեղիր, վոր հայրդ այնքան անչափ սեր ունի դեպի քեզ վոր կարող ե քո կարիքներին կարեկից լինել և քո ցավերին ցավակից:


— Ինչպես չցավել, հայր, ինչպես չվշտանալ, հայր։ Մի սիրտ, վոր քարից լիներ կազմված, մի հոգի, վորի մեջ մեռած լինեյին ամեն մարդկային զգացմունքներ, դարձյալ չեր կարող անզգա մնալ տեսնելով այն, ինչ վոր յես տեսա, և ինչ վոր տակավին տեսնելու դժբախտություն պիտի ունենամ։ Այն որից, վոր դուրս յեկա մեր ամրոցից, այն որից, վոր թողի Տարոնը, մինչև այստեղ հասնելս, յես անցա մի շարք ավերակների, մի շարք բարբարոսությունների միջով։ Տեսա մոխիր դարձած քաղաքներ, տեսա անմարդացած գյուղեր, տեսա կործանված վանքեր ու տաճարներ... Ամեն քաղաքում յես վոտք եյի կոխում արյան վրա, և իմ հայրենակիցների արյան վրա... Ո՞վ կատարեց այլ անգթությունները, հայր, և ինչու համար...


Հայրը բնավ չեր սպասում, վոր վորդին մի այսպիսի հարց կառաջարկեր։ Նա շփոթվեցավ, պապանձվեցավ, և նրա բոլոր անձնասիրությունը խորտակվեցավ, այն դառն հանդիմանության առջև, վորով վորդին արտահայտեց յուր սրտի վշտերը։


— Դու լռում ես, հայր, դու չես պատասխանում։ Յես հասկանում եմ քո լռության իմաստը։ Բայց հայրենիքի կործանումները և բյուրավոր աչքերի լացն ու արտասուքը համարձակություն են տալիս դժբախտ վորդուդ ասելու քեզ, վոր այդ բոլոր անգթու-