Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարեց Արշակ թագավորը, վոր յուր մեղքերի համար այժմ տանջվում ե Անհուշ բերդում։


Նա սկսեց մի առ մի թվել Արշակունիների գործերը և ապա ավելացրեց.


— Յեվ դու, Աամվել, դեռ ևս ցանկանո՞ւմ ես. վոր մի այսպիսի անբարոյական և ապականված թագավորական տուն գոյություն ունենա։


— Քո և Մերուժանի վարմունքը ավելի վատթար ե,— ասաց Սամվելը, այժմ այլևս չակնածելով նրա ծնողական պատկառանքին:— Ապականությունը ապականությամբ չեն սրբում և վոչ անբարոյականությունը անբարոյականությամբ։ — Դրանց մաքրելու համար ուրիշ միջոցներ կան։ Արշակունիների մեջ յեղել են և այժմ կան այնպիսի պաշտելի անձինք, վորոնց առաքինություններով միշտ պիտի պարծենա Հայոց ազգը։ Իսկ յեթե այդ հոյակապ ըետանիքի մեջ վերջին ժամանակներում հայտնվեցան մի քանի անբարոյական մարդիկ, — դա նրանց մասնավոր մեղքն ե, վոր իրանք պետք ե քավեն: Նրանց մեղքերի համար ինչու պետք ե պատժվի ամբողջ հայոց ազգը և հայոց հայրենիքը։ Այն ևս կասեմ, հայր, վոր այդ իսկ անբարոյական համարված Արշակունիները, գոնե մեկ կողմից, այնքան բարոյական գտնվեցան, վոր երբեք չդավաճանեցին հայրենի աշխարհին և հայրենի յեկեղեցուն։


Իսկ դո՞ւք,—դու և Մերուժանը...


Վերջին խոսքերը կայծակի նման շանթեցին հոր սիրտը։ Նրա մեջ միանգամից փշրվեցան այն բոլոր յերանական հույսերը, այն բոլոր ջերմ բաղձանքները, վոր ուներ վորդու վերաբերմամբ: Նա փափագում եր, վոր վորդին վոչ միայն յուր կամակիցը լիներ, այլ և յուր գործակիցը։ Իսկ այժմ հայտնվեցավ նա վորպես հոր անողոք հակառակորդ,—մի հակառակորդ, վորի հետ դժվար եր կռվել, և վորին ավելի ևս դժվար եր տեղիք տալ։ Ինչպես պետք եր վարվել նրա հետ։ Ծնողական սերը և յուր ստանձնած գորձի պարտավորությունը սկսեցին սարսափլիորեն մաքառել միմյանց հետ։


Վորին պետք ե նախապատվություն տալ։ Անհնար եր վճռել։ Նա սաստիկ ստրջացած եր, վոր առիթ տվեց վորդուն այս աստիճան բացվել յուր հետ։


Բայց արդեն ուշ եր։ Հարցը այն կետի վրա յեր դրված, վոր պետք եր ընտրել յերկուսից մեկը կամ վորդուն, կամ սկսած գործը։ Բայց զրկվել առաջինից, թե յերկրորդից մահվան չափ դառն եր նրա համար։ Այդ սոսկալի տագնապի մեջ եր նա, յերբ յեղանակը ավելի խառնվել եր, կարմիր քամին կատաղությամբ