Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նային, յերբ վոր նայեր վերկենում, մի խոսքով, նրա ճաշակը ամենի ճաշակն եր, նրա խելքը ամենի խելքն եր...


Ամեն առավոտ, յերբ նա գնում եր բազար, առնում եր ճաշի և ընթրիքի համար այն պաշարները միայն, վոր ինքը սիրում եր ուտել, և ամեն որ, խիստ սակավ բացառությամբ, պատրաստել եր տալիս միևնույն կերակուրները։ Այսպեսով կարելի յեր զզվել, կարելի յեր ախորժակը կորցնել, բայց ինչ փույթ, յերբ աղան սիրում եր մի շաբաթ շարունակ խաչ ուտել, մի շաբաթ տոլմա կամ քուփթա ուտել։ Յերբ տրտունջ եր բարձրանում «ախ, եդ ինչ ե, ամեն որ միևնույն խաշը, միևնույն սխտորը... մեռանք ուտելով»... սովորական պատասխան լինում եր. «Ինչու յես չեմ մեռեում»։ Նա ամեն ինչ վարձում եր իր «յեսի» տեսակետից՝ ինչ վոր նրա «յեսին» չեր վնասում, ուրիշին ել չե՛ր կարող վնասել. ինչ վոր նրա «յեսի» համար լավ եր, ախորժելի յեր, պետք ե ամենի համար լավ լիներ։ Ահա այդ ե յեսականության ճիշտ պատկերը, վոր յերբ խառնվում ե բռնակալության հետ, ստանում ե հրեշավոր կերպարանք։ Մասիսյանը կատարելատիպն եր այդ պատկերի:


Մասիսյանի տնտեսութեան մեջ բոլոր սովորություսները մնացել եյին իրանց նահապետական պարզությամբ։ Դանակը և պատառաքաղը դեռևս մուտք չեյին գործել նրա սեղանի վրա. նա հացը դանակով կտրելը մեղք եր համարում: Ամեն թանձր կերակուր ուտում եյին ձեռքերով, միայն ջրալի կերակուրների համար գըդալ եր գործ ածվում։ Աղան միշտ մենակ եր ճաշում, և այն ժամանակ, յերբ տանը հյուրեր չկային, բայց հյուրեր նա միշտ ունենում եր, ոտարների վերաբերությամբ նա ժլատ չեր։ «Հացը շատ բան կարող ե շինել»... ասում եր նա սովորաբար։ Բայց բանն այն ե, վոր հյուրերին ևս միևնույնն եր ուտացնում, ինչ վոր ինքն եր սիրում: Մասիսյանի տան ամեն որվա խաշը և քուփթան առակ եր դարձել: Ստեփանը սկզբում հոր հետ եր ուտում, յերբ նոր ավարտել եր և նոր եր դարձել Թիֆլիսից, բայց այն որից, յերբ նա իր հորը ատելի դարձավ, հետևապես և զրկվեցավ նրա սեղանից։ Նա ուտում եր այնուհետև մոր հետ, վորը իր աղջիկների հետ առանձին սեղան եր նստում։ Ասիական սովորություններից առաջ յեկած այդ առանձնությունը մի բախտ եր ամեն վայելչությունից զրկված գերդաստանի համար։ Տիկին Մարիամը յերբեմն իր զավակների աղաչանքին զիջանելով, գաղտնի պատրաստել եր տալիս մի կերակուր, վոր աղան չեր պատվիրել, բայց յերբ հայտնվում եր «գողությունը», այն ժամանակ հիշոցները և կռիվը վերջ չունեյին։


Աստուծո առանձին վողորմությունը պետք ե համարել, վոր աղամ — ընտանիքի հրեշը — ամբողջ որը տանը չեր գտանվում։ Վաղ