Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ենպես չեր, ինչպես նրանք ասում եյին, ամա ի՞նչ անես, անաղուն ջաղացի քարն ել չի պտիտ գալիս, ո՞ւմ ասես։ Միտք եյի անում՝ վոր թե կտրիչ մարդ ասես, մեր միջումը հազարավորն են ելել ու ես որ ել կան. թե խելոք խոսք ասես, մեր պառավներն ել ձագարը գիտեն։ Թե աղ ու հաց ասես, սեր, բարեկամություն, քաջություն, յերևելի անձինք՝ ասես, մեր գեղըցոնց սիրտն ել ա լիքը եսպես մտքերով։ Առակ, մասալա, սուր սուր խոսքեր՝ վոր ուզենաս հո՝ են հետին ռամիկ մարդը՝ մեկի տեղակ հազարը կասի: Ախր ի՞նչ պետք եր արած՝ վոր մեր սիրտն ել ուրիշ ազգեր իմանային, մեզ ել գովեյին, մեր լեզուն ել սիրեյին, մնացել եյի տարակուսած։ Լավ գիտեյի, վոր թե Ոսմանցվի, թե Ղզլբաշի յերկրումը՝ ինչքան եսպես յերևելի, խելոք, հունարով մարդ են ելել, ինչքան խանի, շահի, սուլթանի դռներին սիրեկան աշըղ, լավ խաղ ասող, վոտանավոր շինող մարդ են ելել, շատը հայ ա ելել։ Մենակ Քեշիշ ողլին, Քյոռ ողլին բավական են՝ վոր ասածս սուտ չի դուս գա։ Թող ես որ ել մեկ մարդ Գրիգոր Թարխանովի հետ խոսա, նրա ասած խոսքերն, նրա են ճարտար լեզուն, նրա են հիանալի բոյն ու պատկերը, նրա հենց մեկ հունարը տեսնի, վոր հարիր տեսակ զանազան մարդ ու ազգի լեզուն, շարժմունքը, նստիլ վեր կենալը ենպես ցույց կտա, վոր քոռանամ, թե Յեվրոպիո են ընտիր թեատրներումն ե տեսած ըլիմ, ու վարժատան յերես հո՝ իր որումը՝ կարելի յա են ժամանակն ըլի տեսած՝ վոր այբբենը մեր միջումը դարով եյին բռնում, գյուլլով վեր քցում, են ժամանակը կիմանա, թե հայոց միջումը ինչ հունար կա։

Եսպես բաները մտաբերելով, որս ու ումբրս մաշվել եր։ Շատ անգամ ուզում եյի իմ գլուխս մահու տամ։ Չեյի իմանում՝ թե սրա չարեն ի՛նչ կլնի։ Թող լսողը չհավատա, ամա ես ցավն ենպես եր սիրտս առել, վոր շատ անգամ գժվածի պես ընկնում եյի սար ու ձոր, ման գալիս, մտածում, ել յեդ սիրտս լիքը տուն գալիս։ Հենց ես եր պատճառը՝ վոր մեկ որ ել ամառվան դաստուրի ժամանակին՝ աշակերտներս՝ վոր առավոտը թողի, ճաշիցը յեդ՝ ընկա ելի սարեսար։ Ճարս կտրվեց, գնացի Նեմեցի Կոլոնիեն՝ մեկ նեմեց բարեկամի մոտ. նրանք ել ինձ վրա ցավելով՝ իրեք որ չթողին գամ քաղաքը։ Բայց քաղաքումն՝ իմ սիրելի աշակերտները ու ծանոթ, բարեկամք՝ իմ սուքս վաղուց եյին արել։ Հենց իմացել եյին, թե Քուռն եմ ընկել, չունքի ամեն առավոտ, րիգուն գնում եյի, լողանում։ Ելի իմ, իմ ազիզ, իմ սիրելի աշակերտներն եյին ընկել յեդևիցս՝ վոր բալքի մեկ բան ելա իմանան։ Մեկ առավոտ փանջարումը նստած՝ ելի մտքիս հետ եյի ընկել՝ վոր նրանք առաջովս