Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անց կացան։ Վոր չտեսա նրանց, հոգիս տեղըհան ելավ։ Իմ ու նրանց են որվան իրար տեսնիլը ո՞վ կարա պատմիլ, ով սիրտ ունի, ինքը կիմանա։ Բալքի թե գերեզմանումը ես ձեր սերը մտքիցս գնա՝ այ իմ սիրելի, իմ ազիզ բարեկամք. թե չե, վորքան ես կապուտ յերկինքը գլխիս ա, շունչս բերնումս, ձեզ, ձեզ սուրբ պետք ե համարիմ ինձ համար, ձեր արևին մեռնիմ։

Բայց ախ՝ յե՞րբ ա յերկինքը մեկ կերպի մնացել՝ վոր մարդի սիրտը մնա։ Հենց մի փոքր մտքիս արևը յերևաց թե չե, ելի սև սև ամպերը գլխները բարձրացրին, ելի կայծակ ու վորոտումն մեյդան բաց արին։ Ջուրն ընկնիլ՝ ել չեյի կարող, չունքի աստծու ահը մտքումս, անմեղ քոռփիս ձենը անկաջումս եր․ սերն ու ծնողական գութը ջիգյարումս, յես դինջանայի, եթըմին ո՞վ պահեր։

Բանը հենց ես եր, վոր ասում եյի մտքումս՝ թե նստեմ, ինչքան խելքս կբերի, մեր ազգին գովեմ, մեր յերևելի մարդկանց արած քաջությունները պատմեմ, ելի մտածում եյի, թե ում համար գրեմ, վոր ազգը լեզուս չի հասկանալ։ Թեկուզ ռսերեն, նեմեցերեն, յա ֆռանցուզերեն գրած, թեկուզ գրաբառ՝ տասը կըլի վոր հասկանային, բայց հարիր հազարի համար՝ թեկուզ իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջաղաց։ Ախր վոր ազգը են լեզվովը չի խոսում, են լեզուն չի հասկանում, սաքի հենց բերնիցդ ել վոսկի վեր ածի՛ր․ ո՞ւմ պետք ե ասես։ Ամեն մարդ իր սրտի խարջ բան կուզի։ Քո ղաբլու փլավն ինձ ի՞նչ ոգուտ, վոր յես չեմ սիրում։ Ում հետ ել վոր խոսում եյի, են եյին թանխա տալիս՝ թե մեր ազգը ուսումնասեր չի, կարդալը նրա համար գին չունի, բայց յես տեսնում եյի, վոր ես մեր կարդալ չսիրող ազգը Ռոպենսոնի պատմությունը, Պղնձե քաղաքի հիմար գիրքը ձեռնե ձեռ եր ման ածում։ Ես ել լավ գիտեյի, վոր ինչ յերևելի ազգեր կան բոլորն ել յերկու լեզու ունին, հին ու նոր: Ախր թե լուսավորյալ լեզուն լավ ա, ու քարերն ել պետք ե տրաքին ու հասկանան, ել տոնլուղ, նշան, պատիվ ո՞ւր են տալիս դիլբանդին։ Են լեզվագետ իմաստունը թո՛ղ գնա, կանգնի, գոռա, ջանը դուս գա, լսողը թող ինքը հասկանա, լուսավորյալ գլուխն ափսոս չի, վոր ցավի։

Միտք եյի անում, վոր գիժն ել ես չի անիլ։ Ելի եսպես մտքիս հետ ընկած՝ շատ անգամ վոր ղոնաղ եյի գնում, յա քաղաքովն անց կենում, ուշ ու միտքս հավաքում եյի՝ թե տեսնիմ խալխը խոսալիս, քեփ անելիս, ի՞նչ բանից ա ավելի հազ անում։ Շատ անգամ տեսնում եյի, վոր մեյդանում, փողոցում մեկ քոռ աշըղի ենպես են հայիլ մայիլ մնացել ու կանգնել՝ անկաջ դնում, փող բաշխում նրան, վոր բերնըների ջուրը գնում եր: Մեջլիս ու հարսանիք հո՝ առանց