Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թե՞ հավատացողս ձևացավ, միայն թե հոժարացավ նոցա ամուսնությանը։ Ճաշեն հետ յերկուսին ել իր առանձնասենյակը հրավիրեց, ինքը վրան հինավուրց բարեպաշտ նահապետների դերը առավ և սկսավ պես-պես խրատներ տալ, վոտը քաղել եր բազարի մեջ գնած արժանագին գերմանական գրքերեն. հորդորեց նոցա՝ իրար սիրել, աչքերը ոտար մարդոց վրա չի տնկել և շատ այնպիսի հոգեշահ խրատներ տվեց նոցա, վորոնց համար, ինչպես ամենքը գիտեն, ժլատ մարդիկ խսիստ առատաձեռն են։ Յես՝ հերղինակս այս վեպին, իմ կողմանե կարող եմ հավատացնել, վոր Մարիխենը այդ ամեն խրատները ճշտությամբ կկատարե:


Այսպես, ամեն կողմեն միամտված, ծերունին Աբրահամի, Իսա հակի, Հակովբի և Տոբիտի որհնությունները թափում ե (գերմանացին շատ սիրում ե Աստվածաշունչ կարդալ, այդ ամենքդ գիտեք) այս սիրահարներու գլխուն ։ Մի շաբաթից,տերԳրիգոր-աստված լուսավորի հոգին-Սմոլենսկի յեկեղեցիումը, լռելյալն կատարում ե սոցա պսակի ծեսը, և նույն որը Պետրոս֊Պոգոսի յեկեղեցում գերմանական արարողությամբ կատարվում ե նույն բանը յերկրորդ անգամ։ Մյուս որ ծերունի Շմիդտը 3.500 ռուբլի Մարիխենի անունով գնում ե պետական բանկը, իսկ շաբաթ չանցած՝ ինքն ել պսակվում ե մի աղքատ, բայց շատ սիրուն և քսաներկու տարեկան գերմանացի աղջակա վրա. և բանը սորանով կպրծներ, յեթե մի տարուց հետո ծերունու նորահարսը մի զավակ չընծայեր ծերունուն։



1870 թվականին յես Վյարշավ եյի գնացել իմ մասնավոր գործերի համար, և այն տեղ վոչ մի ծանոթ չունենալով, հյուրանոց եյի իջել. նույն հյուրանոցումը, ծառաներեն իմացա, իջել եր նաև մի հայ քահանա։ Վորքան վոր հայերը իրանց կեցած քաղաքումը աշխատում են իրարմե հեռու լինել, այնքան ել ոտար տեղը նոցա իրար մոտենում ե: Յես շուտ ծանոթացա այդ քահանայի հետ և իմացա, վոր նա հատկապես Մոսկովեն ե յեկել՝ մի գերմանացի գեներալի վորդին հայ կնքելու։ Հետաքրքրությունս շարժեցավ, և քահանան ինձ պատմեց հետագան.—


Մի պարահանդեսի մեջ գերմանացի գնդապետ, ազգանունը Շթուբե, սաստիկ սիրահարվում ե մի սիրուն վորբ հայ աղջկա վրա, անունը Շուշան, Արղ...ն իշխանական տոհմեն. վոր գրեթե վոչինչ ծանոթություն չունենալով յուր հանգուցյալ ծնողաց մասին—վորովհետև շատ փոքր հասակի մեջ վորբացել ե — վարժուհու պաշտոն ե