Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես ինչ, ինչ մարթութին ե ,—բացականչում ե նա, տեսնելով թե ինչպես «աստված» (այդպես ե հավատացած 70֊ական թվականների քաղաքի անգիտակից աշխատավորը) իր նման մարդկանց ստեղծել և իբրև «կերակուր» հարստահարիչների համար:- Եդպես հո՛ շներն ել են ապրում...


Իսկ աղա Արութինը։ Նա «զբնում եր աղքատներին, թալանում նրանց, արցունք թափել տալիս և են արցունքները փող շինում ու են փողերով ել վոսկե տներ...»:


Յեվ նրան պաշտպանում եր թե՛ որենքը և թե՛ ինքը աստված...

— Գնա, գնա՛. հիմի, ասում ե ինքն իրեն Պեպոն,— նստի՛ բիրդումը ու լավ փիքր արա աշխրքի բանիրը...


Պեպոն Զիմզիմովի հետ վոչ մի զիջման, կոմպրոմիսսի չե գնում։


Դերանով նա տարբերվում ե քեֆ սիրող, որ դատող, որ ուտող Կակուլուց։ Վորովհետև նա «աշխրքի բաների» մասին փիքը անողներից ե:


Պեպոն չե հաշտվում կեղեքիչ վաճառականի հետ ու գնում ե բանտ:

Սունդուկյանի պիեսի այս վախճանը վորքան բնական կարող եր լինել իր ժամանակի համար, նույնքան սիմվոլական ե մեր ժամանակների համար։


Պեպոն անհաշտ բաժանվեց իր դասակարգային ախոյանից ու գնաց բանտ:


Անցան ժամանակներ։ Զիմզիմովներն ավելի «զբնեցին», ավելի թալանեցին. թալանեցին վոչ անհատորեն, թալանեցին մասսայորեն և հասան իրենց տիրապետության բարձը գագաթին։ Ստեղծվեց արդյանաբերական բուրժուազիա և շահագործվող պրոլետարիատ ։ Հավաքական Պեպոները կորցրին իրենց ձեռքի վերջին չնչին գործիքն ել, իրենց ջլուտ բազուկները վաճառքի հանեցին ու դարձան բանվորներ։


Ընդամենը կես դար ե անցել, և յերեկվա հզոր Զիմզիմովներն այսոր գետնատարած ընկած են, իսկ նրանց սոցիալական անարդարության շենքի փլատակների վրա հաղթական աշխատավորությունն իր նոր կյանքն ե կառուցանում։


Սունդուկյանի «Պեպոյից» զատ յես չգիտեմ ուրիշ հայ գեղարվեստական արժեքավոր մի գրվածք, վոր այնպես պայծառ գույներով պատկերած լիներ մեր մոտիկ անցյալի դասակարգային ընդհարման յերևույթը։


Թեպետ Սունդուկյանի գրական արտադրությունները, իրենց արժեքավոր մասով, գրված են Թիֆլիսի բարբառով և անմատչելի յեն