Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԵԿԵԼ (լալով)

Ախ, աստոծ. ինչու բանհոգի չես անում ինձ եստեղևետ։ (Գնում ե ընկնում տախտի վրա ու լաց լինում)։

ՊԵՊՈ (մոտենալով)

Հերիք ե, թե քու աստոծը կսիրես։ Հո տեսար, վոր լացն ել վոչինչ չոգնեց... (Դեպի յերկինք աղաղակելով) Ես ե քու դատաստանն, ելի, աստոծ... «Արութինը թալանի, Արութինը զբնի, Արութինն ուրանա, ու մենք տանջվենք... Նա խրխնջա ու մենք ախ քաշենք... Նա քեֆ ու դող անի ու մենք դառը-դառը լացենք... (դուրս ե գնում աջ դռնից):

ԿԵԿԵԼ (լաց լինելով)

Պեպո ջան, Պեպո ջան... (Դուրս ե գնում Պեպոյի յետեվից):


ՏԵՍԻԼ X

ԱՐՈՒԹԻՆ, ԳԻՔՈ (յերկուսն ել գլխարկով)


ԳԻԲՈ (ներլս գալով դիմացի դռնից)

Այ, թե սուտ եմ ասում:

ԱՐՈՒԹԻՆ (հետեվելով)

Աբա, աբա:

ԳԻՔՈ (առաջ գալով)

Հաց համեցեք նստի, մի տերն ել գա։

ԱՐՈՒԹԻՆ

Դիփ մեկ եք Գիքո, մի տեսնեմ, թե ետ ի՛նչ թուղթ ե:

ԳԻԲՈ

Այ ինչ թուղթ ե, աղա Արութին: (Ձեռքը գրպանն ե տանում յեվ հանում քթախոտի տուփը) Չե, ես չեր, ամա դիփ մեկ ե... (Քաշում ե) Հըմ... Ա՜յ, (պահում ե քթախոտի տուփը յեվ մախակը հանում) Դու մի քիչ հեռու կանգնի, աղա Արութին: (Ինքը հեռանում ե դեպի տախտը):

ԱՐՈՒԹԻՆ

Վա, վախենում ես, վոր չխլե՜ն... աշխարհն ալան-թալան հո չի...

ԳԻՔՈ

Չե, չե, աղա Արութին, ետ վոնց կանես. ընչի՞, դու ետ հանդի մարդ ես համա ես թուղթը շատ փաթերակավոր բան ե։ Ասում եմ ձեռդ չդիպչի: (Բաց անելով մուրհակը) Այ տես։ (Հեռվից գույգ տալով) Ես ե՞։

ԱՐՈՒԹԻՆ (գլուխը մոտեցնելով մուրհակին)

Արա, արա։