Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՔԱՂԱՂԸ.

Այն ժամանակ կարապը իր արցունքե
բնի մեջ սկսեց մահու տխուր մեղեդին։


Այն որը զարհուրելի անցքեր անցան Հ... գյուղի գլխով։ Որը ցերեկով քնեց այդ գյուղը, ընդմիշտ քնեցք միանգամից քնեց. այնպիսի ժամանակ եր։ Վրա հասավ մռայլ գիշերը. զարմանալի յեր թե ինչու այնքան մռայլ են լինում մեծ վոճիրներին հաղորդող գիշերները. բնությունն ուրեմն կույր, անգիտակից ուժ չե, նա գիտակցական, քնքուշ մայր ե ամենքին, բարիներին և չարերին։ Թշվառ մայր, վոր ամաչում ե իր զավակների վոճիրներից և թանձր քողով ե ծածկում զարհուրելի պատկերը. կամ գուցե յերկնքի ու յերկրի մեջ սրբության մի մրցություն կա, յերկիրն ել ե աշխատում նույնքան սուրբ լինել, վորքան յերկինքն ե, անբիծ, անարատ, արդար, ճշժարիտ։ Խեղճ, անհուն դարերից նրա այդ նվիրական ճիգերն ապարդյուն են անցնում սկսած այն որից, յերբ մարդ արարածը սկսեց իր հանցագործությունը. և ամեն անգամ, յերբ մարդկային մի նոր վոճիր պղծում ե յերկրի յերեսը, յերբ մի նոր անարդարություն ե կատարվում այստեղ ներքևում, խեղճ մայրն իսկույն քաշում և իր վրա խավարի թանձր քողը, վորպեսզի յերկինքը չտեսնե, և այսպես դարեր... և ո՞վ գիտե, դեռ մինչև յերբ...


Այսոր առանձնապես թանձր եր խավարը։ Հոգեմաշ ամայության վրա իշխում եր «մեծ լռությունը», վոր միշտ զարմանալի անցքերի պատմություն գիտե և հայտնի չե, թե ինչու և ում համար ե պահում. ժամանակի հետ համրության դաշն են կռում և գլորվում դեպի հավիտենականություն: Քանի քանի անցքեր մեր յերկնքի տակ այսպես անցել են գնացել։ Հ... գյուղի վրա յել այդ որը իջավ «մեծ լռությունը» իր հետ ունենալով ամայությունն ու խավարը և սրանցից վեր, սև տարածության մեջ մեռելության շուն—