Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սարերի կատարների վքայից ասես աշխատում եր լճակին նայել, իր պատկերը տեսնել նրա վճիտ ջրերում, բայց իր անզորության մեջ գլուխը քաշ եր ձգել, մռայլվել ինչպես մի վշտացած ծեր իշխան, վոր առաջին անգամն ե զգում զորության թուլանալը։ Բարդողյան լեռներն իրանց ալևոր մոր փեշերից բռնած մանուկների պես իրար հրհրելով ձգվում, գալիս եյին հյուսիսից. նրանց առաջապահները՝ Սինակա սարերը արդեն զբավել եյին հյուսիսային ափերը և վոտները կախած ջրերի մեջ կարծես գոհությամբ ժպտում եյին իրանց այս հաջողության համար և չարաճճի կերպով ալիքների հետ խաղալով՝ հեգնում եյին հետ մնացած ընկերներին։ Ավելի հեռու, հարավում՝ Սուկավետ ու Ջրաբաշխ լեռները տխրությամբ դիտում եյին լիճն ու իր շրջակայդը և կարծես դժդոհ եյին, վոր իրանց քույրերի պես չեն կարող գրկել, գուրգուրել այդ հեղհեղուկ գեղեցկուհուն, վորի դալար մարմինը աղեղի պես կորացած , փարել եր շրջապատի լեռներին , կանաչազարդ ափերի մեջ նազելով հևում եր մերթ մեկին, մերթ մյուսին Ժպտալով։ Ոդը լի յեր ցողազարդ ու ծաղկավետ մարգագետիններից բարձրացող նուրբ անուշահոտությամբ, վողջ շրջակայքը կարծես բուրմունք եր արտաշնչում։ Այդ ժամին և ծովակը և՛ Մասիսի թիկունքից բարձրացող արևը և՛ ծաղկազարդ լեռներն ու ձորերը գեղեցիկ եյին իրենց վաղորդյան մշուշով, վոր նուրբ քողի պես թափանցիկ ծալքերով սքողում եր ամեն ինչ։

      2.
   ԳՍՊԵՅԻ ՋՐԱՂԱՑԸ.


Գայլատվա լճի հարավային ծայրում ջրերն անընդհատ խաղում են դեպի ափերը և կարծր ժայռի կոկված կատարից գահավիժվում են վար ու ներքևում Ձկնգետը կազմում ։Գիշեր ու ցերեկ աղմուկ ե այնտեղ. փրփրուն ալիքները կարծես անկման սարսափով բռնված՝ մռնչում են, երկնքի յերեսին շփում են կաթնային ամպեր, լաց ու կականով բաժանվում են մայր լճից և գնում են Ձկնգետի կանաչազարդ ափերին պատմելու իրանց աստանդական կյանքի կսկիծը: Գայլատվա լճի ջրվեժն ե այն, վոր հին-հին որերից թափվում ե, թափվում անընդհատ, քաշում իր հետևից լճի ձկնոտ ջրերը, իջնում դեպի դաշտավայրը, բայց լիճն այտեղ ե միշտ, ծփծփան ու սիրուն։


Այնտեղ՝ Ձկնգետի ափի,) ջրվեժից քիչ ներքև ծերունի Գսպեն իր ջրաղացն ունի։ Հին ե այդ ջրաղացը, այնքան հին, վոր կարծես ջրվեժի գահավիժելու առաինն որում, առաջին ալիքի հետ