Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չե ցատկրտում, կամ ջուրն ե կտրվել, կամ փառը ջարդվել, կամ փառն ու վերին քարն իրար հետ միացնող յերկաթյա ձողն ե դուրս թռել, ջրաղացն ել չե գործում, չախչակը լուռ ե, նրա որորն ել չե հնչվում քնած ջրաղացպանի ականջին, և նույն վայրկենին ծերունին զարթնում ե, չռած աչքերն ուղղում չախչակին և ամեն բան հասկանում։ Չախչակը Գսպեյի հուշարար աքաղաղն ե, վոր սակայն նրան զարթեցնում ե վո՛չ թե իր յերգով, այլ իր լռությամբ։


Քանի՜ տարիներ եր այնտեղ ծերունի Գսպեն. ջրաղացի նավից շատ ջուր եր անցել գնացել, և նրա գլխով շատ անցքեր կատարվել։ Մաղերը վաղուց ճերմակել եյին, ինչպես իր աղացած ալյուրը, շատ չար ու բարի յեր տեսել աշխարհում, հազար ու մի մարդ ընդունել և ճանապարհ դրել, նրանց պատմությունները, նրանց ցավ ու հոգսերը լսել ինչպես մի ժայռ, վորի վրա քամիները գալիս են գանգատվելու իրանց վշտերը, փսփսալու իրանց գաղտնիքները, հանգիստ փնտռելու իրանց թափառական գլխին։ Այն ալեզարդ գլուխը վորքա՜ն բան գիտեր, վորքան փորձված եր։Գայլատվա լիճն այնքան դար ու փոս չուներ, Բարդողյան լեռներն այնքան խութ ու խոռոչ, վորքան Գսպեն գաղտնիքներ ուներ. նա մի իմաստուն եր։


Ամեն առավոտ զարթնում եր նա , ճռռալով բաց անում ջրաղացի ցածրիկ դուռը, անցնում նրա հետևը, բարձրանում ամբարտակի վրա, մի քանի բուռ ջրով լվացվում, յերեք անգամ խաչակնքում յերեսը դեպի աղոթարանը դարձրած , ապա գալիս եր մի բաղարջ ձեռք առնում, դուրս գնում, ջրաղացի առաջի թմբի վրա նստում, ծեր ծնոտներով դանդաղությամբ ծամում եր բաղարջը և նայում հեռուն, դեպի գյուղը տանող ճանապարհը։ Յեվ յերրբ նշմարում եր վորևե շարժուն ստվեր, ձեռքը ճակատին եր դնում, աչքերի վրա հովանի անում վորոշելու համար, թե յեկողն ո՞վ ե, ցորեն ե բերում արդյոք։

ՁԿՆՈՐՍ ՆԱՎՈՆ ՓՈԹՈՐԿՎԱԾ ԼՃՈՒՄ.


Այն լերեկո ձկնորս Նավոն լճակի վրա շատ ուշացավ։ Մի ամրողջ աբաթ եր, ինչ նա անընդհատ աշխատում եր կողովների վրա և այսոր հավաքում եր իր վաստակի պտուղը. ձկները շատ առատ եյին։ Արևը մայր մտավ, թեթև հովը փոքրիկ կնճիռներ շինեց լճի հայելանման մակերևութի վրա։ Բաղմաթիվ մանրիկ ալիքներ իրար հրելով՝ յեկան քսվեցին կղզու ափերին,լիզեցին խճերն ու ժայ