Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թրջված, դողալով, բայց դեռ կռվում ե բնության դեմ, դեռ աշխատում ե փրկվել: Աստղ չկա, քամին մռնչում ե կատաղի թափով, իսկ խավարը թանձրանում ե հա թանձրանում։


Այժմ Նավոն մոտ ե հակառակ ափին, մոտ Ջրվեժին։ Նավոն նայում ե սարսափած այն կողմը, ուր բացվում ե ահավոր ջրվեժի մահաբեր յերախը, նայում ե և դողում ե ամբողջ մարմնով, ել ուժ չունի մաքառելու տարերքի դեմ. թիակներից մեկը վաղուց փշրվել ե, իսկ մյուսը վար ե ընկնում թուլացած ձեռքից, նա այժմ մտածում ե, վորպես վերջին, գերագույն փորձ, վրրջին հուսահատ ճիգ՝ ջրվեժին հասնելուց առաջ նետվել ալիքների մեջ և լողալով ափին հասնել, թողնելով՝ վոր նավակը խորասուզվի ջրվեժի առաջ։ Նա լավ լուղորդ ե, այդ տարածությունը կարող ե կտրել, հույս ունի կտրել. նա արդեն աչքով չափում ե ջրային ճանապարհը, նա լում ե այն կետին , ուր ինքը հավանականաբար ափ դուրս կգա։


Հանկարծ կայծակը ճայթեց յերկնքում ահռելի վորոտից հետո, փայլակը լուսավորեց շրջակայքը մի վայրկյան, և Նավոն սարսափով նկատեց ափին մի ստվեր , մա՞րդ ե արդյոք ,այդ նա ասել չի կարող, բայց մի յերկայն ստվեր , վոր Նավոն լավ նշմարեց իր սրատես աչքերով։ Յեվ այն ստվերը հենց այնտեղ ե, ուր հավանականաբար պետք ե դուրս դա Նավոն, ավելի հեռուն ջրվեժն ե։ Նավոն մտահոգ ե, նա չգիտե ի՞նչ անել, ինչպես դուրս գալ այդ կասկածելի ստվերի մnտ, այս սարսափելի քամիին մարդն այնտեղ ի՞նչ դործ ունի։ Կայծակը նորեն ճայթեց, փայլակը կրկին լուսավորեց, Նավոն կրկին տեսնում ե սոսկալի ստվերը, վոը վազվզում ե ափերով, գնում ե դեպի ջրվեժը, հետ ե գալիս։


Նա պարզ լսում ե ջրվեժի շառաչյունը, լսում ե նրա ալիքների ձայնը, կրկին նայում ե ափին, խավար ե, ել վոչինչ չի նշմարում ։ Փոթորիկը վոռնում ե, ջրերը լեռնանում են, ելի միքանի վայրկյան, և Նավոն իր նավակով կգահավիժվի ջրվեժի բարձրությունից, ուստի նա կանգնում ե, նետվում ջրերի մեջ և լողում դեպի ափը։


Նա մերթ կորչում ե ալիքների տակ, մերթ հայտնվում ե, թևերը ձգձգում, տարածում և լողում բոլոր ուժով։


Վերևում վորոտում են սև ամպերը, ճայթում ե կայծակը հրեղեն ակոսներով, ալիքները լեռնանում ու փրփրում են՝ ասես կատաղած, վոր իանց դեմ այդ ահավոր ժամին մաքառող մեկը կա։ Մոտ ե ափը, մոտ ե փրկությունը, և Նավոն լարում ե իր վերջին ուժերը, փրփուրե բլուրները պատռում ե ու ... ալիքների թափով նետվում դեպի ափը և գետին ընկնում ուշաթափ։