Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չե, չի զարկում, մեր կնքավորի տղին ասել ա, թե ապուն ասա՝ ինձանից նեղանա վոչ, խարջս շատ ա մենծ. տարին 3—4: հազար մանեթը հերիք չանում , յես ել անջախ (հազիվ) եդքան եմ աշխատում։


— Իսկ Խոջա Մարութի պարտքը վճարե՞ց։


— Չե, քե մատաղ. նրան ել երկու գոմշակովս տվի, հոգիս ազատեցի։


-Հապա յերբ այստեղ յեկավ, իսկի չասացի՞ր, թե ինչու գոնե իր համար արածդ պարտքը չի վճարում։


— Ասեցի. ասում ա, ա հեր, դիփ մեկ չի՞.ինչ ունես չունես, ծախիր, կեր. յեփ վոը կդարտակվես, կգաս Թիֆլիզ, տանը կապրես:

— Դու ինչ ասացիր։


— Ասեցի յաղլիշ ես, վորդի, վոր իմանամ, թե քաղցած մեռնելու յեմ, իմ վոտն իմ գեղիցը դուրս չեմ դնիլ. ըստեղ ծնվել եմ, ըստեղ ել պտի մեոնեմ. իրա վաթանը մոռացողը, հոր տունն աչքից ու մտքից քցողը մարդ չի, հայվան ա։


— Ցեվ այդ դրության մեջ ուրեմե դու վոչ մի մխիթարություն չունիս,—հարցրի յես ծերունուն, ի սրտե ցավակցելով նրան։


— Ունեմ, վո՞նց չունեմ,—պատասխանեց նա հուզված ձայնով,— իմ մխիթարությունն ել են ա, վոր յեփ լսում եմ, թե մեր գեղականին մինը ուզում ա իրա տղին քաղաք ղրկի հուսում առնելու. են սհաթին գնում եմ կռնիցը բռնում, բերում մեր հայաթումը կանգնացնում ու ասում.—տե՛ս, վորդի, ես Վեդունց Սարգսի շեն ոջախն ա, վոր ես որ վերանա (ավերակ) յա դառել։ Ա՛յ, տե՛ս, կտուրը ծռվել ա, պեշերը թափվել են, գերանը կախ ա ընկել, գյումը դարտակվել ա, ու մեզ թացան (թաց կերակուր) տվողը մի ե՛ծ (այծ) ա մնացել... Մենք ել, տեսնո՞ւմ ես, մարդ ու կնիկ ծերացել, մնացել ենք անտեր. վոչ ծեռք կա, վոր մեր դուռը բանա, վոչ ձեն կա, վոր սրտներս ուրախացնի... ես դիփ նրա մեղն ա, վոր յես իմ տղին հուսումի ղրկեցի... Վախիր եդ բանիցը, վորդի, րեխեդ քու կշտին պահիր, տանիցդ մի հեռացնիլ, վոր իմ Վանու նման Նոյի ագռավ չդառնա...


— Բայց դուք դրածով չարիք եք գործում ,—բացականչեց Պետրոսը, վրդովվելով։


—- Չարի՞ք խի՞ յեմ գործում,—պատասխանեց ծերունին յեռանդով. -լավն են չի՞, վոր մեր գեղը հիսուն վար անող տղամարդ եվելի ունենա, քանց թե հարիր Նոյի ագռավ։ Վար անողը հլա հաց կբերի տուն, քյուլփաթի (զավակների) ռուզին կկշտացնի. Նոյի ագռավն ի՞նչի յա պետք։ Յա չե՛, հո՞վ ա մեղավոր, վոր յես հմի ըսենց