Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եմ խրատում մարդկանց, յե՞ս, թե՞ իմ տղեն։ Մի սհաթ առաջ գնացել եր Տեր֊Մակուչի յախեն (ոձիքը) բռնել, թե ես խի՞ դու. դիտուն չես, ես խի՞ տղերանցդ հուսումի չես դրկել...Խեղճն են սհաթին յեկավ ինձ գանգատվեց։ Ասեցի, ո՞ւր ա, եդ շլապավոր տղերանց մի ղրկի ըստեղ՝ յես ել նրանց իմ հարցմունքն անեմ։ Հմի հազիր յեկել եք, խնդրում եմ, վոր ասեք.—հո՞վ ա մեղավոր, վոր գեղի քահանան տեր Մակուչն ա. հո՞վ ա մեղավոր, վոր յեղցու առաջը անապատ ա. հո՞վ ա մեղավոր, վոր գեղը կեղտոտ ա, տները տափից կպած, հայաթները թրքով լիքը, քուչեքը ծուռ ու մուռ...ասեցեք տենամ, հո՞վ ա մեղավոր, խեեղճ գեղակա՞նը թե՞ Նոյի ագռավները: Ախար ինչկլի հմի ես գեղարանքից մի տասը, քսան տղա գնացել են հուսում առել, լուսավորվել. հմի ուր են. ընչի նրանցից մինն ու մինը յեդ չեկավ, վոր իրա հոր ոջախը վառի, իրա վաթանը պայծառացնի, վոր գեղացոն հենց մին որինակ ելա տեսնի ու ասի, թե «ղորթ ա, հուսումը լավ բան ա, յեկեք մենք քար ու քացախ ուտենք, ամա մեր րեխանց հուսում տանք, լուսավորենք...»։


Ծերունին լռեց, իսկ մենք պատասխանելու վոչինչ չունեյինք։ Բարեբախտաբար այդ միջոցին պարտիզի դռնում յերևաց մեր հյուրընկալը, վոր յեկել եր մեզ ճաշի կանչելու։ Օգուտ քաղելով առիթից՝ վերկացանք տեղից և վողջունելով ծերունուն՝ հեռացանք ծանր տպավորության տակ։


Յերբ իջնում եյինք սոսիների զառիվայրով, հարցրի Պետրոսին, թե — արդյոք հիշում ե այն խոսքերը, վոր ասում եյի, թե «կգտընվին հոգվո կամ մտքի աչքերով հիվանդն եր, վորոնք խավարը կորոնեն իբրև դեղ, իրենց ցավը մեղմելու համար»։


— Հիշում եմ, — ասաց նա, — և այս ծերունին այդ հիվանդներից մինն ե։


— Այո. սակայն նրա միտքն առողջ և հոգին կայտառ և յեղել. յերկուսն ել հիվանդացրել ե լուսավոր վորդին։


1. Կարո՞ղ եր քարոզը վորեվե հետեվանք ունենալ գյուղի տնտեսությունը բարձրացնելու գործում:

2. Տեր — Մակուչի իդեալը:

3. Կարող եր Նոյի ագռավը — Վանին կերպարանափոխել գյուղը, յեթե նույնիսկ հաստատվեր իրենց գյուղում:

4. Վեդունց Սարգսի բերանով ի՞նչ եր քարոզում Մուրացանը: