Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Հալբաթ վոր (իհարկե)։


— Ինչո՞ւ:


— Ընդուր վոր հայն հմմեն բանի մեջ անշնորհք ա։


— Ուրեմն, հայոց գյուղերն ամեն տեղ ել նման են ձերինին:


— Հա, եդենց ա։


— Ամեն տեղ ել այսպես չո՞ր, ցամա՞ք, ծուռումուռ փողոցներո՞վ, հողե տնակներո՞վ, կեղտոտ բակերով։


— Հա, հրամել եք։


— Յեվ չի՞ գտնվիլ հայ գյուղ, վոր ծառազարդ լինի. ուղիղ փողոցներ, սիրուն տներ, այգիներ, ծաղկանոցներ և այլ այստեսակ բաներ ունենա։


— Ի՞նչ ասեմ. կըլնի վոր պատահի հարիրի (հարյուրի) մեջ մեհատ. համա են ել հրամանքիդ ասածի նման չըլնի. ծուռումուռ բաներ շատ կըլնի: Ի՞նչ ասեմ. կպատայի վոր ըլնին ելի նենց գեղեր, վոր բակերի մեջ մե քանի հատ ծառ ըլնի, յա բոստան, յա մե պստիկ բախչա. համա տներն ու քուչեքն ինենց կըլնի՝ իմալ մերն ա։ Յես շատ տեղեր եմ հելե, շատ հայե գեղեր եմ տեսե. մերնից փսերն (վատերն) ել շատ կան։


Այս տեղեկությունները, կարծես, դյուր եյին գալիս Կամսարյանին, վորովհետև նա նրանց մեջ տեսնում եր հաստատությունն իր այն կարծիքիդ անհնար ե գյուղում ապրել ու գործել, ուստի շարունակեց հարցուփորձը։


— Այսուամենայնիվ, տանուտեր, դու գուցե կարողանաս ավելի ճիշտ պատճառն ասել, թե ինչո՞ւ մալականի գյուղը գեղեցիկ և մաքուր ե լինում, իսկ հայինը տգեղ ու կեղտոտ։ Անկարելի յե, վոր դրա պատճառը հայի անշնորհքությունը լինի. մի՞թե բոլոր գյուղերում ել հայերն անշնորհք են։


Տանուտերը մի վայրկյան մնաց լուռ և չգիտեր ինչ պատասխան ել։ Հետո կարծես նոր գյուտ անելով բացականչեց.


— Ախպեր, հայի գեղը կեղտոտ չըլնի, իմալ ըլնի. հայի գեղցու ցավը, դարդը մե չե, երկու չե, վոր թորգի (թողնե) ու հիստակութենի ցավը քաշի։ Ախար նա ըսկի անշնորհք ել չե, թեկուզ եդ անունը տվի քեզ հառեջ։ Նա մալակնից ել ա շնորհքով, մեկել տրկեցից ել։ Հայի գեղցու ցավն են ա, վոր մեջը մարդ չկա. մեջքին դայաղ (նեցուկ) տվող չկա. ինչ վոր աթատան, բաբատան (հորից, պապից) տեսե, սովրե, ինենց ել անում ա. ինենց ել ապրում ա։ Քարճինի ծառ (վայրի տանձի) տեսած կա՞ս են վոր մեջեն ա հլնում. են վոր թողնեն, հարիր տարի կապրի, հմմեն վախտ ել պստիկ-պստիկ չոր ու ցամաք քարճին կտա. համա թե