Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թե տարին առատ ա ըլում, տալիս են, թե չե, ասում են գյալաջախ (գալ տարի) կտանք։ Ընենց մարդ ել կա՝ փողի տեղ ձու, ճուտ, յա հավ ա բերում, շատ վախտ ել բերում չի։ Այ, տենում ես են պուճուր տղան, վոր հմի քարիցը վե չեր կենում, նա յեթիմ (վորբ) ա, մի ըրբևերի (այրի) մեր ունի։ Ասավ՝ րեխիս կարդացրու, ամսեկան մի ջուխտ գուլպա կտամ։ Յես ել ես ա ոխտն ա— միս ա կարդացնում եմ: Ամա դե մի ամսվա հմար մի ջուխտ բերել ա ու ընդուցը յեդը ել բերում չի։ Ասում եմ.— ա նան (մայրիկ), բա խի պարտքդ տալիս չես. ասում ա.— վարժապետ, ղուրբան ըլեմ քե, բուրդ չունեմ թե մանեմ. մոհլաթ տուր, ես ա գնալ դեմ Նորատուզ, իմ տունը. ընտեղից բուրդ կբերեմ, թել կմանեմ ու գուլբեքդ կգործեմ կտամ։ Յես ել տենում եմ, վոր խեղճ կնիկ ա, ըսկի հաց չունի թե րեխին կուշտ փորով ուտացնի, բուրդ վորդիան դի գտնիլ, վոր թել մանի: Ըսենցով սիրտս ցավում ա, ասում եմ, նանի ջան, փիքր մի անիլ (մի մտածիլ), յես քու րեխին մուֆտա (ձրի) կկարդացնեմ։ Են ա նա յել ուրախանում ու որհնում ա ինձ։ Սրանով բանը քութահ ա ըլում (վերջանում ե)։


«Հմի քե յեմ հարցնում. ամիսը իրեք շահի, յա մին աբասի տալով, կալափայ, ձու, ճուտ, յա փողի տեղ ոըհնութին հվաքելով ժողովուրդը կարա հուսումարան բանալ... Այ, ուրիշ բան եր են, վոր գալիս վախտը ճամպին ասում իր ինձ, թե յեթե մի մարդ իրա ծախքովը ուզի հուսումարան բանալ, գեղացիք հո չեն հկառակիլ։ Յես ել ասեցի՝ բա խի՞ յեն հկառակում. մարդ իրա աչքը քոռ կուզի։ Հմի թե վոր մի ըդենց մի բարի մարդ գտնվի, են չախը հա՝ կհավատամ, վոր մի բան կըլի, թե չե, ժողովրդին վոր թողնես, ինքն իրանից բան չի շինիլ:


Կամսարյանը զարմացավ, տեսնելով, վոր այնքան գռեհիկ յերևացող այդ տիրացուն կարողանում ե իր (Կամսարյանի) առարկությունները հիմնավոր կերպով ջրել. ուստի հանցանքի մեջ բռնված մարդու նման՝ չիմացավ ի՞նչ պատասխանել։ Միքանի վայրկյան լուռ մտածելուց հետո ասաց.


— Դու յել իրավունք ունիս։


— Հարկ ե վոր ունիմ. բանը չիմանամ, յես ըսկի կխոսեմ,— սրտավորվեց տիրացուն։


Յերիտասարդն ուրիշ առարկություն չարավ և մնաս բարև ասելով՝ հեռացավ։


Ճանապարհին, սակայն, նա մտածում եր։ Գաղափարական «յեսը» դարձյալ շշնջաց նրա ականջին։ Նա հիշեցնում եր տիրացվի խոսքերը, բացատրությունները, նրա կարեկից վարմունքը՝