Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քյոխվեն, վորի կալվորն եր Մուսին, ծաղրական կերպով դարձավ դեպի նա.


— Այդ վո՞րդյան ես բերում ուստա Յեփրեմին, ա Մուս:


— Մեր բաղից, ուրիշ վո՞րդյան դեմ բերիլ. հու իրենց տանից չեմ դուրս քաշել»։


— Հիմար գլուխդ թաղեմ,— ասաց գյուղացիներից մինը, նայելով մի կողմից Յեփրեմի, մյուս կողմից իր մոտ նստած գյուղացիների վրա,— մի ասող լի թե, ա հիմար, չեյիր կարող Բադալի այգու կողմից մտնի, չեյիր իմանում, վոր Մուսին ճանապարհի կողմեն կըլի:


— Հա, հա, ել մի ասիլ. հարամ ըլի դրա կերածը. կնկատեր մարդ ամոթ չի քաշել, բռնվել ա...


Յեվ այդպես, մի գյուղացի անգամ չգտնվեց, վոր նախատեր Յեփրեմին։ Գյուղացիք բոլորովին ուրիշ լեզվով կխոսեյին, յեթե բռնվողը մի աղքատ տղա լիներ։ Շատ անգամ, որինակ, պատահել են այսպիսի դեպքեր. հարուստ և քյասիբ տղան, միասին ընկերացած, գնացել են գողություն արել։ Գողությունը բացվել ե: Բայց միայն աղքատ ընկերն ե պատժվել։


Տեսեք այժմ բանն ինչ տեղն ե։ Մուսին լաց ե լինում, վոր իր վորդկերանց ապրուստը կտրել ե Յեփրեմը, իսկ հիմար, կեղծավոր և անխղճմտանք գյուղացիները ցավակցություն են հայտնում այն մասին, վոր Յեփրեմը իրեն բռնել ե տվել։


Ասացինք, վոր վաղ առավոտ եր։ Կալերը դեռ նոր եյին գցում։ Բադիրանց կալը գյուղամիջից դուրս՝ մի բարձր տեղ եր. տանըցիք բոլորն ել իրենց կալումն եյին: Համբավը հասավ նրանց, վոր Յեփրեմին, վորպես այգու գողի, գյուղամեջ են բերել: Յեփրեմի հորյեղբայր Պեպանը սկսեց ինքն իրեն բարկացած խոսել։


Գյուղամիջից կարելի յեր լսել նրա խոսքերը, նամանավանդ վոր բավականին բարձր ձայնով եր խոսում։


— Գլուխդ թաղեմ. շատ լավ ա արել Յեգանանց Մուսին, վոր տվել ա, գլուխը սպանած տեր կնկատեր մարդ՝ ամոթ չեր նրան, վոր բռնվեց։ Ամենևին ազատելու չեմ. թողնելու յեմ քյոխվեն կաշին պուկի...


Իսկ Մուսինի հասցեյին նա ուղղեց հետևյալ խոսքերը.


— Դու Յեգանանց տկլոր Մուսինին ասա. մի ասող լի թե, ա տկլոր, եդ հու ալրի փուշի չունես, թե գնտի տակովը տաս հաց թխելիս. դու վո՞նց սիրտ արիր Բագիրի թոռանը գյուղամեջ բերիր. բա չես իմանում ում հետ բան ունես. ստի հերն անիծած, թե մանեթով չեմ գլուխդ ճղիլ: Համա կտանես հա... դե տենանք, ելի...