Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վախիլ մի, Մուսի ապի, այդպես չի կարող լինել,- հանգստացնում եյի նրան.—քյոխվեն կաշառ վերցնելու, դուռը չունի:


— Ե՜ ե՜, Արշակ ջան, մեր գյո՛ւղի բա՛ները չես իմանալ. մեզանում ո՛րենք չկա, մենք վոր կանք՝ քոլի տակի խալխ ենք. մեզանում ով ուժ ունի՝ բանը նրանն ե:Ի՞նչ ես կորցրել, ինչի՞ յես ման գաի: Մեր քյոխվեն վոր խղճմտանք ունի, վոչ ամոթ. մի շահու համար իր վորդուն կմորթի՝ ի՛նչ ես ասում դու,- խոսում եր Մուսին, ճակատի քրտինքը սրբելով։


— Այ մարդ, ի՞նչ ես լերեխա-յերեխա խոսում, ասում եմ, վոր քյոխվեն չե կարող կաշառք վերցնել. միթե յես վկա չեմ նրա առած խոսքերին,—հանգստացնում եյի Մուսինին, բայց իզո՜ւր, նա չեր հավատում։


-Թո՛ւրքին մի առակ ունի,-պատասխանեց Մուսին.-ասում ե՝«աչք, ինչի՞ց ես վախենում—թե՝ տեսածից»։ Հիմի իմը չըլի,—շարունակեց նա։ Յես իմ աչքի տեսածիցն եմ վա՛խում, բա՛լամ։



Առավոտը կիրակի յեր։Գյուղամիջում մի այլանդակ աղմուկ բարձրացավ։ Աականջս ծինու յեր. գիտեյի վոր այդ որը քյոխվեն գալու յե։ Մի փոքր ականջ դրի, տեսա Մուսինի աղիողորմ ձայնն ե:


—Ա՛, ինչի՞ յես խփում, իմ բաղի գողը հու յես չեմ, ինչի՞ յես խփում, բա ա՛ստոծ չունե՞ս,— աղեկտուր ձայնով նախատում եր Մուսին իրեն թակողին։


Իսկույն հասկացա, թե ինչի՞ մեջ ե բանի եյությունը ։ Շանթահարի նման դուրս թռա։ Ի՞նչ եմ տեսնում, տեր իմ աստվա՜ծ։ Քյոխվեն Մուսինի մարմինը մաթրախով թակում ե։ Բարկությունից ձայնս կտրվեց. այլ ևս խնայեցի՝ տուն վազիլն ու հորս հրացանը ձեռս ձգիլը մին արի։ Յես հենց դուրս յեկա գյուղամեջ, քյոխվեն ինձ տեսավ. մինչ ուզում եյի մոտենալ նրան, նա փախավ։ Դեռ այսոր ել չեմ հիշում, թե այն ո՞վ եր, վոր յետևիցս վազեց ու ինձ բոնեց. քյոխվեն միայն այդ մարդին եր պարտական։


Այդպիսով Մուսին ապատվեց ։


Բայց ի՞նչ եր յեկել խեղճ վողորմելի աղքատի գլուխը:Նա բարկությունից հեկեկում եր. վոչ վոք չկար նրա ոգտին մի խոսք անգամ ասող.այդ հանգամանքը կրկնապատկում եր նրա բարկություեը. նա մղկտալով նայում եր դեպի վերև և աստված եր կանչում։ Բայց ո՞վ եր նրան լոողը, ամեն տեղ լռություն եր, միայն նրա հոգին եր վրդովված. գործված անարդարությունը խեղդում եր նրան։ Մոտեցա նրան։Ամառվա շոգ որ եր։ Մուսին միայն շապկանց եր։ Անիրավ քյոխվեն հենց շապկի վրայից եր թակել նրան։ Ել վոչ յերես, վոչ հոնք և վոչ աչք եր ասել անողորմը. նա