Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղից այնտեղից «տվե՛ք, տվեք» թնդացին, ու բոլորն ել իրար խառնվևցին անասելի գոռում գոչումով։


Ճրագը հանգավ։ Տախտակները ճռճռացին, շուշեղենը զրնգզրնգաց փշրտվելով։ Բարձրացավ ճիչ, աղաղակ, աղմուկ,բղավոց, շաչյուն ու շառաչյուն, ու այս բոլորը իրար հետ խառնված՝ սարսափելի գոռում եր դառնում եր:Իրարանցումը ու կոխճրտանքը կատարյալ եյին: Ամեն մեկը մի բան եր ուզում ճանգել ուտելու կամ խմելու, վորը ծոցն ու գրպանը լցրած փախչել եր ուզում, վորը աշխատում եր մի բան կորզել մյուսի ավարից, վո՛րը ամեն ինչ ջարդ. ու փշուր եր անում։ Դա մի կատաղի բողոք եր կատաղի հարստության դեմ... Ել մեկը մյուսին չեր ճանաչում։ Ինչպես ասում են՝ շունը տիրոջը կորցրել եր։ Միայն լսվում եր մի խուլ աղաղակ. կարծես աշխարհս փուլ գալիս լիներ, կարծես դժոխքը բացած լիներ իր բոլոր գործարանները, բան գցած լիներ իր բոլոր ահռելի ուժը: Ել ո՞վ կկարծեր, թե սրանք մարդիկ են և վոչ թե շղթայազերծ գազաններ։


Խավարի մեջ խավար ամբոխը մոլեգնել եր բառիս բուն նշանակությամբ։ Ու սարսափելի եր այդ մոլեգնած ամբոխի կործանիչ ուժը։